Friday, 19 04 2024
17:49
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ

Հայաշատ Լիբանանը՝ պայթյունի շեմին. ի՞նչ կլինի, երբ վերադառնա Հարիրին

Մերձավոր Արևելքի ամենայուրահատուկ երկրներից մեկը՝ Լիբանանը, որն առանձնանում է արաբական մյուս երկրներից իր էթնո-կրոնական, ժողովրդագրական խայտաբղետ պատկերով և քաղաքական համակարգով, կանգնած է քաղաքական հերթական ճգնաժամի շեմին՝ հրաժարական տալու մասին վարչապետ Սաադ Հարիրի անսպասելի հայտարարությունից հետո:

Իրանա-սաուդական կոնֆլիկտն ու հայերը

Մոտ մեկ շաբաթ առաջ նա անսպասելի մեկնել էր Սաուդյան Արաբիա, որտեղից նոյեմբերի 4-ին հայտարարեց վարչապետի պաշտոնից հրաժարվելու մասին: Նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի որդու՝ Սաադի այս հայտարարության տեսագրությունը, որը հնչեց՝ ինչպես ամպրոպն անամպ երկնքում, հեռարձակվեց սաուդական «Ալ Արաբիա» հեռուստաընկերության եթերում: Շուրջ մեկ շաբաթ արաբական մամուլը, լիբանանցի շատ գործիչներ և փորձագետներ բավական հիմնավոր ենթադրություններ էին հնչեցնում, որ Հարիրիին ուժով են պահում սաուդական թագավորությունում: Նման հայտարարությամբ հանդես եկան նաև Իրանը և Թեհրանի աջակցությունը վայելով շիական «Հըզբոլլահ» («Ալլահի կուսակցություն») ռազմաքաղաքական ազդեցիկ կազմակերպությունը՝ ասելով, թե Հարիրիին որպես պատանդ են պահում Էր-Ռիյադում: Պաշտոնական Էր-Ռիյադն իր հերթին մեղադրեց Լիբանանի կառավարությանը, ոչ ավել և ոչ պակաս, Սաուդյան Արաբիային պատերազմ հայտարարելու մեջ: Պետնախարար Թամեր ալ Սաբհանը հայտարարեց, որ իրենք Հարիրիին տեղեկացրել են, որ Սաուդյան Արաբիան «Հըզբոլլահի» գործողություններն ընկալում է որպես պատերազմ Լիբանանի կառավարության և «Հըզբոլլահի» կողմից:

Եվ ահա նոյեմբերի 12-ին դեռևս գործող վարչապետը հարցազրույց է տվել Future TV-ին՝ ասելով, որ ի հեճուկս բոլոր ենթադրությունների՝ ինքն ազատ է Սաուդյան Արաբիայում և մոտ օրերս վերադառնալու է Լիբանան: Հարիրին հաստատել է իր հրաժարականը՝ համաձայնելով, որ լավագույն տարբերակը չէր ընտրել հրաժարականի մասին տեղեկացնելու համար: Նա ասել է, որ շատ շուտով կվերադառնա հայրենիք և կհեռանա պաշտոնից՝ ինչպես պահանջում է երկրի Սահմանադրությունը: Հարիրին իր պարտադրված հրաժարականի համար մեղադրել է իրանամետ «Հըզբոլլահին», որը վերջին շրջանում ուժեղացրել է իր դիրքերը Լիբանանում: Իսկ հակառակ ճամբարում սաուդցիների կողմից հովանավորվող սուննիական ճակատն է՝ Սաադ Հարիրիի «Ալ Մուսթակբալ» շարժումը և Մարտի 14-ի կոալիցիան, որը կրկին գլխավորում էր Հարիրին: Այս դաշինքը ձևավորվել է Ռաֆիկ Հարիրիի սպանությունից մեկ ամիս անց՝ մարտի 14-ին:

Գլխավոր խնդիրը հենց այս դաշտում է: Այլ կերպ ասած՝ քաղաքացիական պատերազմների միջով անցած Լիբանանը հերթական անգամ կարող է դառնալ տարածաշրջանային հզոր տերությունների առճակատման օջախ, իսկ ավելի կոնկրետ՝ ռեգիոնալ հակառակորդներ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջնորդավորված հակամարտության հերթական մարտադաշտը: Մեզ այս խնդրի համատեքստում հետաքրքրում է ոչ միայն տարածաշրջանի հնարավոր ապակայունացման հանգամանքը, այլև ազդեցություններն ու վտանգները Լիբանանում շատ ազդեցիկ հայ համայնքի համար: Լիբանանում բնակվող հայերի թիվը հստակ չէ: Տարբեր տվյալներով՝ մինչև 2006 թ. Լիբանանում ապրել է 40-50 հազար հայ, մինչդեռ նախքան 1975 թ. քաղաքացիական պատերազմը հայերի թիվը հասել է 200 հազարի:

Սաուդցիները փորձում են ապակայունացնել իրավիճակը

Թեմային «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձավ ԵՊՀ Արաբագիտության ամբիոնի վարիչ, դոցենտ Հայկ Քոչարյանը՝ արձանագրելով, որ Սաադ Հարիրիի վերոնշյալ հայտարարության պատճառով լարվել է քաղաքական իրավիճակը Մերձավոր Արևելքի ևս մի խաղաղ երկրում: Իրադրությունը խոստումնալից չէ նաև ընդհանուր տարածաշրջանի համար:

«Եթե իրավիճակը երկարաձգվի, չհանգուցալուծվի մոտ ժամանակներում, դա կարող է վերածվել տարածաշրջանի երկու ազդեցիկ ուժերի՝ Սաուդյան Արաբիայի և Իրանի լուրջ հակամարտության թատերաբեմի: Բայց նաև կարող է երրորդ ուժն էլ միանալ: Սա ամենևին էլ անհավանական սցենար չէ, բայց դատելով պաշտոնական հաղորդագրություններից՝ փորձ է արվում իրավիճակը չհասցնել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում բացատրեց արաբագետը:

Saad al Hariri Mohammed bin Salman

Մասնագետի գնահատմամբ՝ սաուդական իշխանությունների առնչությունը Հարիրիի հրաժարականին միջամտություն է Լիբանանի ներքին գործերին: Այս միջադեպն ինքնին լարում է երկու երկրների՝ Լիբանանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները, ինչն իր հերթին ստեղծում է այնպիսի պայթյունավտանգ իրավիճակ, որի հետևանքով կարող է խախտվել վերջին տարիների ընթացքում հաստատված ներքաղաքական հավասարակշռությունը, որին հաջողվել էր հասնել Լիբանանի քաղաքական կյանքին էթնո-կրոնական տարբեր խմբերի՝ սուննիական, շիայական, մարոնիական, քրիստոնեական և այլ ուժերի փոխհամաձայնության շնորհիվ, և այս պայթյունավտանգ վիճակից կարող են օգտվել բոլոր ուժերը՝ իրենց դիրքերն ամրապնդելու նպատակով:

Նույնիսկ հաշվի առնելով երկար ընդմիջումից հետո Հարիրիի տված հարցազրույցը՝ Հայկ Քոչարյանը կարծում է, որ այս պատմության մեջ կան մի շարք տարօրինակ հանգամանքներ, որոնք թույլ են տալիս պնդելու, որ Հարիրին ստիպողաբար է պահվում Սաուդյան Արաբիայում, այլապես նրա ընտանիքի անդամները չէին հայտարարի, որ չեն կարողանում կապ հաստատել նրա հետ կամ շատ կարճ հեռախոսազրույց են ունեցել, կամ նորմալ չէ, երբ երկրի վարչապետը երրորդ երկրից հայտարարում է իր պաշտոնից հրաժարվելու մասին և հանդես չի գալիս մամուլի ասուլիսով: Եվ այդ հանգամանքով, որ Հարիրին չունի ազատ շփում արտաքին աշխարհի հետ և բացակայում է երկրի քաղաքական դաշտից, փաստացի ապակայունացվում է ի դեմս Հարիրիի և իր գլխավորած սուննիական բլոկի Լիբանանում գոյություն ունեցող կայունացնող գործոնը:

«Փաստ է, որ կայունացնող գործոնը, հանձինս Սաադ Հարիրիի, փորձում են օգտագործել իրադրությունը Լիբանանում ապակայունացնելու համար: Դրա հետևում կանգնած են սաուդական իշխանությունները: Այս պահի դրությամբ դեպքերը զարգանում են այն տրամաբանությամբ, որ փորձ է արվում պահպանել ներքին շատ փխրուն կայունությունը, որովհետև թե՛ տարածաշրջանային ուժերը, թե՛ Լիբանանի ներքաղաքական ուժերը աչքի առաջ ունեն Սիրիան, որն այսօր աղետալի վիճակում է գտնվում: Բոլորն էլ ձգտում են այնպես անել, որպեսզի չստեղծվի մի նոր օջախ, որը կարող է ներգրավել ծայրահեղ տրամադրություններ ունեցող տարբեր խմբերի, որոնք կարող են հայտնվել Լիբանանում: Սա շատ ավելի ծանր հետևանքներ կարող է ունենալ, քան այլ դեպքերում, որովհետև Լիբանանի համայնքները բազմազգ և բազմակրոն են, և բացի այդ, հարևանությամբ գործ ունենք ծովի հետ: Դեպի ծով ելք ունեցող երկիրը, որը կհայտնվի քաոսային վիճակում, կարող է լուրջ վտանգ ներկայացնել տարածաշրջանի համար:

Առայժմ կարող ենք միայն արձանագրել, որ լիբանանյան քաղաքականության մեջ ներգրավված տարածաշրջանային հիմնական ուժերը, բացառությամբ Սաուդյան Արաբիայի, փորձում են պահպանել փխրուն կայունությունը, բայց Սաուդյան Արաբիայի գործողություններն ինքնին ցույց են տալիս, որ սա փորձ է ավելի հստակ գծել իր շահերի սահմանը և ըստ երևույթին, հակամարտության նոր ճակատ բացել տարածաշրջանի մյուս ազդեցիկ ուժի՝ Իրանի հետ: Իրանի գործոնը Լիբանանում սահմանափակվում է այնքանով, որքանով որ Իրանը տարածաշրջանային ազդեցիկ ուժ է և իր ազդեցությունն ունի Լիբանանի շիայական խմբավորումների վրա: Իրանի կողմից չկա ուրիշ գործողություն, որը կարող է ապակայունացնել վիճակը: Ընդհակառակը, Իրանը դատապարտում է նման գործողությունները: Այստեղ կա մեկ այլ կարևոր հանգամանք, որ այսօր Սաուդյան Արաբիայում է գտնվում ոչ միայն Հարիրին, այլև Եմենի նախագահ Հադին, որը նույնպես, ըստ շրջանառվող լուրերի, այդքան էլ ազատ չէ իր գործողություններում»,- նշեց արաբագետը:

Հայերը պատրաստ են

Լիբանանի պարագայում առանձնահատուկ է ոչ միայն այս երկիրն ընդհանրապես, այլև այստեղ ապրող հայկական համայնքը, որը Լիբանանի ողջ պատմության ընթացքում մշտապես մասնակից է եղել երկրի ներքաղաքական իրադարձություններին: Արաբագետ Հայկ Քոչարյանն ասում է, որ ի տարբերություն սիրիահայ համայնքի, որը հիմնականում չեզոք դիրք գրավեց Սիրիայի ճգնաժամի առաջին իսկ փուլերից, լիբանանահայ համայնքը շատ ավելի ակտիվորեն է մասնակցում և մասնակցելու է քաղաքական գործընթացներին՝ այդ թվում քաղաքական ճգնաժամի դեպքում:

«Լիբանանի պարագայում պետք է արձանագրենք, որ հայկական համայնքն ակտիվորեն մասնակցում է քաղաքական կյանքին և անմասն չի մնալու որևէ գործընթացից: Այստեղ ավանդույթներ և պատմություն կա: Հայկական համայնքը մի քանի քաղաքացիական պատերազմներով անցած համայնք է, որը շատ արագ մոբիլիզացվում է և գործելու իր ալգորիթմն ունի: Ինձ թվում է՝ դրան պատրաստ են: Ինչ վերաբերում է հարցին, թե ազդեցություններ կլինեն, դա կախված է հետագա զարգացումներից: Բայց քննարկումից դուրս է, որ անմիջապես ազդեցություն կունենա հայկական համայնքի վրա, որը տվյալ հասարակության անբաժան մասն է»:

Միջնորդավորված բախումներ

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ (ՄԱՀՀԻ), իրանագետ Էմմա Բեգիջանյանն այս զարգացումները դիտում է տարածաշրջանային քաղաքականության ընդհանուր տրամաբանության մեջ՝ ասելով, որ թե՛ Իրանը և թե՛ Սաուդյան Արաբիան, այդ թվում նաև Լիբանանում, պայքարում են իրենց ազդեցության ոլորտներն ընդլայնելու համար: Մասնավորապես Սաուդյան Արաբիան անում է ամեն ինչ՝ Իրանին տարածաշրջանում մեկուսացնելու համար: Հիմա էլ պահանջել է Արաբական պետությունների լիգայի արտահերթ նիստ այս խնդրի առիթով: Փորձագետը չի բացառում, որ Լիբանանը կարող է դառնալ իրանա-սաուդական հակամարտության հերթական օջախը Մերձավոր Արևելքում: Նմանատիպ միջնորդավորված պայքարը Թեհրանի և Ռիյադի միջև շարունակվում է Եմենում, և հավանական է, որ Լիբանանն էլ հայտնվի այդ վիճակում, թեև շատ փորձագետներ հույս ունեն, որ Լիբանանը կկարողանա դուրս գալ այս ճգնաժամից:

«Ի սկզբանե Ռիյադը փորձում էր Եգիպտոս-Սաուդյան Արաբիա առանցքի հիման վրա փորձում է հակաիրանական կոալիցիա ստեղծել արաբական աշխարհում, բայց հետո խոսք էր գնում արդեն Իրաք-Սաուդյան Արաբիա տանդեմի մասին, որը գրեթե անհավանական է, որովհետև Իրանի ազդեցությունը Իրաքում շատ ուժեղ է: Իրաքի սահմանամերձ շրջաններում իրանամետ ուժերի, Սիրիայում Ասադի զորքերի վերջին հաջողություններից հետո իրանցի որոշ ծայրահեղականներ ասում են, որ Թեհրանը կարող է Իրաքով հասնել Միջերկրական ծով: Գուցե այս զարգացումներն էլ տեղավորվում են այս տրամաբանության մեջ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց իրանագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում