Վրաստանում մահացել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի սիրելի տատը։ «Խրոնիկա +» թերթի գլխավոր խմբագիր Էլիսո Կիլաձեն այդ մասին հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
Մզիա Ցերեթելին մահացել է կյանքի 86-րդ տարում։ Հայտնի է, որ քաղաքական գործչի տատը մշտապես աջակցել է Սաակաշվիլիին նրա պլաններում։ Այս տարվա հունվարին նա մասնակցել էր թոռան կուսակցության համագումարին։
Միխեիլ Սաակաշվիլին ներկայում ակտիվ պայքար է վարում ուկրաինական իշխանության դեմ։