«Երկիր Ծիրանի» կուսակցությունը ողջունում է «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի դեմ դուրս եկած ուսանողներին։
«Երիտասարդները իրենք պետք է իրենց առաջ դնեն խնդիրը և այն դարձնեն զանգվածների խնդիր, իհարկե, մեր աջակցությունը կցուցաբերենք իրենց, բայց միանալու կամ չմիանալու խնդիր չունենք, մենք ողջունում ենք իրենց պայքարը։ Նրանց պահանջը արադարցված է և պետք է բավարարվեն»,-այսօր՝ նոյեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Զարուհի Փոստանջյանը: