Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան, ով 4-օրյա պաշտոնական այցով գտնվում է ԱՄՆ-ում, նոյեմբերի 13-ին Պենտագոնում հանդիպել է իր ամերիկացի գործընկեր Ջեյմս Մետիսի հետ։
ԱՄՆ ՊՆ տվյալներով՝ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և պաշտպանության ոլորտում Վրաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր։ Մետիսը ողջունել է պաշտպանական ոլորտում բարեփոխումների անցկացման և ԶՈՒ հնարավորությունների ուժեղացման պատրաստակամությունը՝ պաշտպանությանը երկրի ՀՆԱ 2,2%-ը տրամադրելու ճանապարհով։
Մետիսը նաև երախտագիտություն է հայտնել Վրաստանին հավատարմության և պատրաստակամության համար՝ մնալու ամերիկյան ուժերի հետ Աֆղանստանում մինչ առաքելության ավարտը։
ԱՄՆ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ «Ամերիկան կանգնած է Վրաստանի կողքին»։
Հանդիպմանը քննարկվել է նաև Վրաստանի պաշտպանական պատրաստության ծրագիրը, որի իրականացումը կսկսվի 2018 թվականին։