Երիտասարդության առավելությունը նրանում է, որ իրենք անկանխատեսելի են: Այս մասին ԱԺ-ում ցուցարար ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:
«Այդ առումով ես կանխատեսելի եմ՝ իմ անցած փորձով, արած քայլերով: Այն, ինչ որ ուսանողությունն անում է, համարում եմ ճիշտ: Ես հակված չեմ քննադատելու այն մարդկանց, որոնք սեփական առողջությունը վտանգի տակ դնելով, քայլերի են գնում: Որպես մարդ, իհարկե, կոչ կանեի հացադուլից դուրս գալու, որովհետեւ, եթե հացադուլ անելով էդ խնդիրը լուծվեր, ես էլ հացադուլ կանեի, բայց հանրապետական մեծամասնությունը տենց բաների չի նայում, խնդիրները այլ հարթության վրա է դրել: