Պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանը հացադուլի մեջ գտնվող ուսանողներին զգուշացնում է, որ իրենց պահանջները չեն ընդունվելու. «Իրանց պահանջները չենք ընդունում, որովհետեւ մենք էնքան վստահ եւ հիմնավոր ենք ներկայացնում մեր առաջարկածը, որ այլ պահանջ նշանակում է վերադառնալ, նորից թույլ տալ, որպեսզի չարաշահողները չարաշահեն, խուսափողները խուսափեն, գիտությունն էլ դրանից ոչինչ չշահի»: