Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը չի բացառել շրջանի անկախությունից հրաժարումը: Այս մասին նա ասել է Die Welt թերթին տված հարցազրույցում:
«Ես պատրաստ էի և պատրաստ եմ Իսպանիայի հետ ուրիշ տեսակի հարաբերություններ ճանաչելուն»,- ասել է նա՝ պատասխանելով անկախության այլընտրանքի մասին հարցին:
Նրա խոսքով՝ իրադարձությունների այլ զարգացում «լիովին հնարավոր է»: Միաժամանակ, Կատալոնիայում դեկետեմբերի 21-ի ընտրություններին իր մասնակցության մասին հարցին Պուչդեմոնը հստակ պատասխան չի տվել: