Էկոնոմիկայի և ֆինանսների հարցերով եվրահանձնակատար Պյեռ Մոսկովիսին մտադիր է առաջիկա 3 շաբաթների ընթացքում պատրաստել հարկային ապաստանների սև ցուցակը: Այս մասին նա հայտարարել է երեքշաբթի Եվրախորհրդարանի նիստում, որն ընթանում է Ստրասբուրգում, հայտնում է Sputnik-ը:
«Այդ ցուցակը պատրաստ կլինի մինչև դեկտեմբերի 5-ը»,- ասել է նա: Մոսկովիսիի խոսքով՝ «չի կարելի համակերպվել հարկերից խուսափելու պրակտիկայի գոյության հետ»: «Մենք պետք է միասնական լինենք այս հարցում»,- ընդգծել է նա: