Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը այսօր հրավիրել էր մասնակցելու «Դպրոցների ֆինանսական գործունեության մոնիտորինգի» զեկույցի ներկայացմանը և քննարկմանը: Այդ մշտադիտարկումը և մեթոդաբանությունը քննարկվել և համաձայնեցվել է ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության մասնագետների հետ:
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ ուսումնասիրության նպատակը պարզել թե ինչպես է այս 20 տարիների ընթացքում օգտագործվել դպրոցների ֆինանսները և ինչ մասնակցություն են ունեցել դրանում ծնողները: