Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը այսօր հրավիրել էր մասնակցելու «Դպրոցների ֆինանսական գործունեության մոնիտորինգի» զեկույցի ներկայացմանը և քննարկմանը: Այդ մշտադիտարկումը և մեթոդաբանությունը քննարկվել և համաձայնեցվել է ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության մասնագետների հետ:
«Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան» -ի տնօրեն Լարիսա Մինասյանի խոսքով վիճակը սուր է, որակյալ կրթության հասանելիության համար ունենք խորը անջրպետ, հատկապես վիճակը վատ է գյուղերում: