Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

«Գեղցիները» վերցրեցին երկիրը․ ո՞ւմ PR-ի համար է 1 միլիարդ դոլարի ներդրումը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փորձագետ Արբակ Խաչատրյանը (Ռուսաստան, Մոսկվա)։

«Տաշիր» ընկերությունների խումբը Հայաստանի ներդրողների ակումբի հետ համատեղ պատրաստվում են առաջիկայում 1 մլրդ դոլարի ներդրում կատարել Հայաստանի էներգետիկայի ոլորտում։ Քաղաքական իմաստով ինչպե՞ս եք գնահատում այս փաստը։

Բնական է, որ ներդրում անելուց էներգետիկայի ոլորտում կանեն՝ դա, ինչպես ասում են՝ և՛ «անշառ» է, և՛ եկամտաբեր։ Ժողովրդի կեսը Հայաստանից փախչում է, արտագաղթը ահռելի մասշտաբների է հասել, գործազրկությունը սարսափելի իրավիճակ է ստեղծել ու այս իրավիճակում էներգետիկայի ոլորտում ներդրումը, չեմ կարծում, թե քաղաքացիներին շատ է հետաքրքրելու։

Կարևոր խնդիրները թողած՝ ընկած Հայաստանում առևտրի կենտրոններ են բացում, ամբողջ Հայաստանը առևտրի կենտրոն է դարձել, իսկ ժողովրդի մեծ մասը Ռուսաստանում է գործ փնտրում, շինարարությամբ զբաղվում։

Ինչ վերաբերում է բուն հարցին, ապա, իմ կարծիքով՝ սա պարզապես ներքին խաղ է՝ ժողովրդի աչքին թոզ փչելու ու իրենց իշխանությունը պահելու համար և ոչ ավելի։ Հայաստանում տնտեսություն չկա, փոխանակ մտածեն՝ ինչ ոոլորտներում անել ներդրում, որ տնտեսությունը մի քիչ զարգանա, ժողովրդի կենսամակարդակը բարձրանա, էներգետիկայի ոլորտում միլիարդի ներդրում են անում ու առևտրի կենտրոն բացում։

-Ի՞նչ ներիշխանական խնդիր կարող է լուծել այդ մեկ միլիարդ ներդրումը 2018-ին ընդառաջ։

-Հայաստանում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ յուրաքանչյուր քայլ դիտվում է որպես իշխանություն պահելու միջոց։ Իրենց նախագահության, պաշտոնավարման ամենասկզբից վարել են այնպիսի քաղաքականություն, որ միայն իրենք շահած դուրս գան, իսկ ժողովուրդը սոված մնա, արտագաղթի, դրսերում աշխատանք փնտրի։ Մարդիկ բանկերից փող են վերցնում, բայց տոկոս փակելու հնարավորություն չեն ունենում, մեկ ամսվա աշխատավարձը տանում հոսանքի փող են փակում, իսկ դրսի փողատերերը էներգետիկայի ոլորտում ներդրում են անում, ես հիմա ինչպե՞ս հավատամ, որ դա ժողովրդիի, այլ ոչ թե իշխանություն պահելու համար է։ Իսկ շատ չի հետաքրքրում՝ ով է լինելու վարչապետ 2018-ին, եթե համակարգը նույնն է, ամբողջ սիստեմը պետք է փոխվի, թե չէ՝ մեծ տարբերություն չի լինի։ Իսկ ներդրումն ակնհայտ է, որ ինչ-որ մեկի PR-ին է ծառայելու։

Բայց հասարակության մի հատվածին, այդուհանդերձ, հետաքրքիր է՝ ով է լինելու վարչապետ։ Փորձագետներն էլ չեն բացառում ներիշխանական պայքարն այդ կոնտեքստում։

Ես ղարաբաղցիների դեմ ոչինչ չունեմ, բայց այդքան տարի ապրելով մուսուլմանների մեջ, ձեռք են բերել հատկանիշներ, որոնք հատուկ են ավտորիտար ռեժիմ ունեցող երկրներին։ Հիմա ես նույնն էլ Հայաստանում եմ տեսնում, այսինքն՝ կան միտումներ, որ նախագահը շարունակի պաշտոնավարել ամենաբարձր պաշտոնում, գուցե պաշտոնի անունը փոխվի, բայց երևույթն այն է, որ անընդհատ շարունակի պաշտոնավարել՝ հակառակ ժողովրդավարության բոլոր նորմերին ու կանոններին։ Շատ բան չկա այս իմաստով ասելու՝ իրենք իրար մեջ կքննարկեն, կորոշեն ու պաշտոններ կբաժանեն։

Ժամանակին ես Հայաստանում հնարավորություն ունեի շատ կարևոր օբյեկտներ գնել, բայց ես մի խանութ նույնիսկ չվերցրեցի, իսկ հետո եկան մարդիկ ու թալանեցին ամբողջը՝ նույնիսկ երկրի բնական հումքն ու ընդերքը։ Որտեղից այդքան «գեղցի» լցվեց երկիր, չես հասկանում՝ ի՞նչ սարքեցին երկիրը, ամբողջ քաղաքը վերցրեցին ու մեր նմաններին էլ վռնդեցին։ Հիմա էլ իրենք մի կտոր ավելի ունենալու համար իրար դեմ են սկսել պայքարել։

-Կարծում եք՝ կհասնի՞ իրավիճակը նրան, որ իրար դեմ դուրս գան։

-Այդ հարցում շատ գաղտնիքներ կան, ու հարցը միայն իրենց մեջ չէ։ Աշխարհաքաղաքական շատ գործոններ կան, որոնցից այդ որոշումը կկայացվի։ Կարեն Կարապետյանը զուտ մենեջեր է ու հենց մենեջերի աշխատանք էլ տանելու է, բայց ես չգիտեմ՝ նա իր վրա կվերցնի՞ այն բոլոր հանցագործությունները, որ կատարվել են ու չեն բացահայտվել՝ Հոկտեմբերի 27, Մարտի 1 և այլ հանցագործություններ։ Չէ՞ որ դրանք չբացահայտված հանցագործություններ են, որոնց միջոցով այս համակարգն ավելի հզորացավ։ Ասեմ ավելին՝ իրենք հզորացան նույնիսկ Ապրիլյան պատերազմից հետո։ Հիմա էլ այլանդակ շախմատային խաղ է տարվում, որն անհնար է բացատրել։ Ժողովուրդն արդեն հոգեբանորեն ստրուկ է՝ ինչ որոշեն, դրան էլ կհարմարվեն։ Բայց ես նորից եմ կրկնում՝ աշխարհաքաղաքական շատ գործոններ կարող են փոխվել տարածաշրջանում, նույնիսկ ղարաբաղյան հարցով։ Ու դա, անկասկած, նաև ներքին կյանքի վրա իր ազդեցությունը կունենա։

Ինչպե՞ս է ստացվել, որ Ղարաբաղից եկած ոչ մի կոպեկ չունեցող նախագահը ակցիա է ստանում Ռուսաստանում ու միլիոնների բիզնես դնում, մի երկրի նախագահ է եղել, որտեղ ժողովուրդը սովի է մատնված։ Մենք կամաչեինք՝ նույնիսկ «Հաղթանակի» այգում տուն սարքելու մասին մտածել, չեմ ասում՝ սարքեինք, ասում եմ՝ նույնիսկ կամաչեինք այդ մասին մտածել, որովհետև ժողովուրդն այդ վիճակում է ապրում։ Իսկ իրենք որևէ սրբություն չունեն՝ Ցեղասպանության, Ղարաբաղի հարցերն այսօր օգտագործում են ժողովրդին ստրուկի կարգավիճակում պահելու համար։ Ու ուզում եք՝ այսքանից հետո ինձ հետաքրքրի՝ ով ինչքանի՞ ներդրում է անում։

Վերջերս ես եկել էի Հայաստանի շրջաններից մեկը՝ հորս տեսնելու․ եկել է գյուղացի մի տղա հոսանքի գումարը վերցնելու ու երկրորդ բառն այն է, որ դա «Տաշիրի» սեփականությունն է։ Միայն դա ասելը՝ արդեն մեկնաբանությունների տեղ չի տալիս, «հպարտանում ենք», որ Հայաստանում առևտրի կենտրոնի սեփականատերը մի ուրիշ բան էլ է սեփականաշնորհել։

-Դուք կարծում եք՝ այդ «քաղաքականացված» մեկ միլիարդի ներդրումն ավելի շատ Կարեն Կարապետյանի՞, թե՞ Սերժ Սարգսյանի համար է։ Սկզբում այդ ակումբով բավականին ոգևորված էր Կարեն Կարապետյանը, բայց այսօր նույնիսկ ներկա չէր այն միջոցառմանը, որտեղ և հայտարարվեց այդ մասին։

Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի համար դարձավ այն մարդը, որի շնորհիվ ընտրությունների ժամանակ ձայներ հավաքեցին։ Հետո սկսեցին ներքին կեղտոտ խաղերում ներքաշել՝ մաֆիայի, գողականների հետ կապ ունի, կարծես թե մնացածն էլ սուրբ էին ու միայն սրբերի հետ էին շփվում։ Ես իսկապես չգիտեմ, թե գերտերությունները, դրսի օլիգարխները ում վրա են խաղադրույք կատարում, բայց վստահ եմ, որ ցանկացածի հետ կապված կան կոմպրոմատներ, որ վայրկյանին ինչ ուզեն, կարող են մեջտեղ բերել ու «փչացնել»։

Ազգի որ մասնագիտության մարդուն հարցնես, մտածում են՝ ո՞նց փող աշխատեն։ Իսկ երբ փողը գերիշխում է՝ հանցագործ փող է դառնում, մարդու հոգեբանությունն է դրանով փոխվում։

-Կարծում եք՝ իշխանության ներսում արդեն կա՞ 2018-ի որոշում։

Չեմ կարծում, բայց կրկնում եմ՝ դա միայն իշխանություններից չի կախված։ Եթե Թուրքիան ու Ռուսաստանը սերտացնեն հարաբերությունները՝ չես կարող ասել՝ ինչ կլինի ղարաբաղյան հարցի հետ։ Հայաստանի քթի տակ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծ բացվեց, որևէ մեկը քննարկո՞ւմ է, թե Հայաստանն ինչ կարգավիճակում է հայտնվում ու ինչ վտանգներ են հնարավոր։

Հիմա այս պայմաններում շատ դժվար է ասել՝ որոշել են, թե՞ ոչ, կամ իրենց որոշածը վաղը կամ մյուս օրը քանի կոպեկի արժեք կունենա։ Երկրի նախագահի շրջապատն այսօր առևտրի կենտրոնի ղեկավարներն են, ես չգիտեմ՝ վաղը նրանք բոլորով միասին ինչ կորոշեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում