«Մեզ հասած տեղեկություններով՝ «Հանրային օրակարգ» ՀԿ-ն Սորոսի հիմնադրամից ստացել է 20 հազար դոլար դրամաշնորհ, որպեսզի պայքարի, քննադատի և վարկաբեկի Ազգ-բանակ մեզ համար կարևոր հայեցակարգը»,- ԱԺ-ում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:
Նրա խոսքով՝ այդ գրանտը ստացվել է մի քանի օրում՝ այն դեպքում, երբ դրամաշնորհները ստացվում են 6 ամսից մինչև 1 տարվա ժամանակաընթացքում:
«Դրամաշնորհների պահանջներից է, որ համալսարանների ուսանողների մեջ կազմակերպվի նախ քննադատության պրոցեսը, հետո ձևավորվեն ֆոկուս խմբեր: Այնպես որ՝ այն, ինչ մենք այսօր տեսնում ենք, Սորոս չարիք կոչվող երևույթի ազդեցության տակ է»,- հայտարարեց Բաբուխանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: