Իտալիայի Տարվիզիո քաղաքում մեկնարկած մինչև 20 տարեկան տղաների և աղջիկների շախմատի աշխարհի առաջնությունում հաջող են մեկնարկել Հայաստանի ներկայացուցիչները։
Պատանիների մրցաշարում Հայկ Մարտիրոսյանն ու Մանուէլ Պետրոսյանը հաղթանակներ են տարել, իսկ Տիգրան Հարությունյանը ոչ ոքի է խաղացել։ Աղջիկների մրցաշարին մասնակցող Սիրանուշ Ղուկասյանը նույնպես առավելության է հասել մրցակցի նկատմամբ։