Հայաստանի ռուսական ռազմակայանի հերթապահ ավիացոն ուժերը համատեղ վարժանք են անցկացրել ՀՀ ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության զորքերի ուժերի ու միջոցների հետ՝ փոխգործակցության կատարելագործման նպատակով:
Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազամական օկրուգի մամուլի ծառայությունում, վարժանքի ընթացքում մշակվել են օդային տարածությունը խախտած պայմանական օդային թիրախների հայտնաբերման, կալանման և ոչնչացման, օդային սահմանների և ռուսական զորամիավորման տեղաբաշման շրջանում գտնվող ստորաբաժանումների պաշտպանության և պայմանականորեն աղետի ենթարկված օդանավերին օգնություն ցուցաբերելու հարցերը:
Անցկացվող վարժանքի առանձնահատկությունն այն Է, որ թռիչքները կատարվում են բացառապես փորձառու օդաչուների կողմից, որոնք պատրաստված են օդային մարտեր մղելու զույգերի և օղակների կազմում բարձրլեռնային կլիմայական պայմաններում: Վարժանքին մասնակցել են շուրջ 300 զինծառայողներ և ավելի քան 50 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ Բուկ-Մ1, Ս-300Վ զենիթահրթիռային համալիրներ և «Էրեբունի» ռուսական ավիացիոն ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչներ: