Իտալացի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը այսօր հայտարարել է ազգային թիմին հրաժեշտ տալու մասին: Նա հաջողություն է մաղթել իր հետնորդին՝ «Միլանի» երիտասարդ դարպասապահ Դոնարումային:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության ընտրական փուլի անցումային խաղում Իտալիան ձախողվեց երկու հանդիպումների արդյունքում 1:0 հաշվով զիջելով Շվեդիային: Սա իրական ողբերգություն է իտալական ֆուտբոլի համար: