Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Սերժ Սարգսյանն ավարտեց իննամյա բանակցությունը

Նախօրեին Սերժ Սարգսյանը և Հայաստանի օլիգարխիայի գրեթե բոլոր հեղինակությունները մասնակցեցին, ըստ «Ֆորբսի», ամենահարուստ հայի՝ Սամվել Կարապետյանի հերթական հայաստանյան օբյեկտի բացմանը, որն առևտրի կենտրոն է՝ «ՌԻՈ» խորհրդանշական անվանումով: Այդ կենտրոնի բացումը գործականում հանդիսացավ Հայաստանի իշխող համակարգի միասնության հերթական ծեսը, որպիսին ունենում է համակարգը պարբերաբար: Օրինակ՝ այդպիսին էր Գագիկ Ծառուկյանի կառուցած եկեղեցու բացումը, հետո Հովիկ Աբրահամյանի եկեղեցու բացումը, հիմա Սամվել Կարապետյանի առևտրի կենտրոնի բացումը: Կարապետյանը դեռ եկեղեցի չի կառուցել, սակայն մոտենում է դրան՝ հաշվի առնելով այն, որ նա հայաստանյան տնտեսությունում ձեռք է բերում նորանոր տարածություններ:

Կարապետյանն, ըստ էության, դառնում է հայաստանյան իշխանական համակարգի ցեմենտը, որը միացնելու է արդեն տարիներ շարունակ ճաքեր տված համակարգը: Խոշոր հաշվով, Սերժ Սարգսյանի նախագահության ամբողջ ընթացքը Սամվել Կարապետյանի հետ նրա պայմանավորվածության գործընթաց էր, որ առնվազն տրամաբանական ինչ-որ հանգրվանի է հասնում Սարգսյանի նախագահության տասնամյակի ավարտին:

Սկսած 2008 թվականից՝ Սարգսյանի պաշտոնավարումն ուղեկցվում էր տեղեկություններով այն մասին, որ Սարգսյանը Սամվել Կարապետյանի հետ պայմանավորվել է որոշակի ներդրումների դիմաց վարչապետի պաշտոնը վստահել Կարեն Կարապետյանին, բայց ոչ թե ներկայիս վարչապետ, այլ պատգամավոր՝ Սամվել Կարապետյանի եղբորը: Ակնառու է, որ Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում Կարեն Կարապետյանի դիրքը իշխանական համակարգում բավականին առաջընթաց է ապրել, ընդ որում՝ սկսած դեռևս 2006 թվականից, երբ Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի հետ անդամակցելով ՀՀԿ-ին, կազմեց դրա, այսպես ասած, նոր՝ սարգսյանական թևը, ստանձնելով ֆինանսատնտեսական ֆունկցիաներ: Հետագայում արդեն Կարեն Կարապետյանը դարձավ խորհրդարանի ՀՀԿ խմբակցության ղեկավար, իսկ այնուհետև նախագահական աշխատակազմի ղեկավար:

Խոշոր հաշվով, Սերժ Սարգսյանի խնդիրը պարզ էր՝ Ռոբերտ Քոչարյանից հետո ժառանգելով նախագահական պաշտոնը, առավել ևս Մարտի 1-ի բեռով, Սերժ Սարգսյանը պետք է լուծեր իր իշխանության ֆինանսական հենքի խնդիրը: Ընդ որում՝ Սերժ Սարգսյանը այդ հարցում երկընտրանքի առաջ էր՝ լուծել այդ խնդիրը Սամվել Կարապետյանի հետ պայմանավորվածությամբ կամ միջազգային ֆինանսական կառույցների: Սարգսյանն ընտրեց երկրորդը՝ վարչապետ նշանակելով ոչ թե Սամվել Կարապետյանի եղբորը, այլ Տիգրան Սարգսյանին: Չի բացառվում, որ այդ ընտրության հարցում դեր խաղաց և այն, որ Սերժ Սարգսյանը նախագահության մեկ այլ բազային հիմնասյուն է դարձնում հայ-թուրքական գործընթացը, և այդ իմաստով նա փորձեց աշխարհի հետ աշխատել, այսպես ասած, տնտեսաքաղաքական փաթեթով:

Դա, թերևս, հանգեցրեց նրան, որ Սարգսյանի և Կարապետյանների միջև առաջացավ որոշակի անվստահություն, հատկապես այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը բավականին բազմաշերտ խաղ սկսեց նաև ներքին դաշտում: Հատկանշական է, թե Կարեն Կարապետյանը երբ հրաժարական տվեց նախագահական աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Դա այն ժամանակ էր, երբ Սերժ Սարգսյանը երկխոսություն էր սկսել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, որը նաև մի շարք պաշտոնյաների անուններ էր առաջ քաշում՝ հրաժարականի կամ պաշտոնանկության պահանջի տեսքով, այդ թվում՝ նաև նախագահի աշխատակազմի ղեկավարինը: Միևնույն ժամանակ, այդ գործընթացին զուգահեռ՝ իշխանական համակարգում տարանջատվում էր, այսպես ասած, ոչ իշխանական բևեռը:

2014 թվականին Սերժ Սարգսյանը, թերևս, վերջնականապես հրաժեշտ տվեց միջազգային կառույցներից ունեցած հույսերին՝ պաշտոնանկ անելով Տիգրան Սարգսյանին, սակայն դրա փոխարեն նա ոչ թե վերստին դիմեց Կարապետյանների օգնությանը, այլ վարչապետի պաշտոնը հանձնեց Հովիկ Աբրահամյանին կամ այն ոչ իշխանական բևեռին, որ ձևավորվում էր 2011 թվականի աշնանից, երբ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը թողեց Կարեն Կարապետյանը: Ամենևին պատահական չէ, որ Հովիկ Աբրահամյանի նշանակումից հետո Կարեն Կարապետյանը, լինելով ՀՀԿ ներկայացուցիչ, այդուհանդերձ, բավական կոշտ քննադատության էր ենթարկում Աբրահամյանի կառավարության գործունեությունը:

2015-ի փետրվարին Սերժ Սարգսյանը ցրեց ոչ իշխանական բևեռը և վերադարձավ Կարապետյանի հետ բանակցության: 2015-ի փետրվարին Հովիկ Աբրահամյանի տանը տեղի ունեցավ ներիշխանական, այսպես ասած, հաշտությունը, որին ներկա էր նաև Սամվել Կարապետյանը, որը Մոսկվայից ժամանել էր Ծառուկյանին և Սերժ Սարգսյանին հաշտեցնելու համար: Դրանից երկու տարի անց Սամվել Կարապետյանը դառնում է Հայաստանում մի շարք ենթակառուցվածքների սեփականատեր և հայտարարում մեկ միլիարդ դոլարի ներդրումային ծրագրի մասին՝ Սերժ Սարգսյանի ներկայությամբ:

Ինը տարի անց Սարգսյան-Կարապետյան համաձայնությունը կայացված է, միայն թե Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնում մնացել է ընդամենը մի քանի ամիս: Սակայն ներկայումս այդ համաձայնությունը Սերժ Սարգսյանի համար ունի շատ ավելի նշանակալի արժեք, քան կարող էր ունենալ նախագահության ընթացքում, որովհետև Սարգսյանը փաստացի ապահովում է իր հետնախագահական իշխանական ցեմենտը: Ընդ որում՝ բացառված չէ անգամ, որ Սարգսյանը Կարապետյանին «պահում» էր դրա համար՝ նախագահության ընթացքում մի կողմից մոտ չթողնելով իշխանությանը, մյուս կողմից՝ չթողնելով շատ հեռու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում