Ինչպես հաղորդում է France Presse գործակալությունը, Apple ընկերության ղեկավար Սթիվ Ջոբսի ինքնակենսագրականը դարձել է «բեսթսելլեր» Amazon.com կայքում, որը պատրաստվում է վաճառել այն հրապարակումից մեկ տարի առաջ:
Գիրքը հրատարակվելու է հաջորդ տարի, սակայն հիմա կայքն ընդունում է դրա պատվերները: Գիրքը հայտնվել է այդ կայքի 50 ամենապահանջված գրքերի շարքում:
iSteve. The Book of Jobs անունը կրող գրքի վրա աշխատում է ժամանակին Time ամսագրի առաջատար խմբագիրներից մեկը՝ Ուոլթեր Իսակսոնը: Իսակսոնը Սթիվ Ջոբսի ինքնակենսագրական առաջին պաշտոնական գիրքը հրատարակելու մասին հայտարարել էր դեռ 2009 թ.: Մինչ այդ Իսակսոնը հրատարակել է Ալբերտ Էյնշտեյնի, Բենջամին Ֆրանկլինի, Հենրի Քիսինջերի ինքնակենսագրականները: