Վրացական Ռուսթավի քաղաքի նոր քաղաքապետ Իրակլի Տաբագուան նոր պաշտոնում առաջին օրը սկսել է քաղաքի մաքրման աշխատանքներից։ Ինչպես հայտնում են վրացական ԶԼՄ-ները, Տաբագուան առավոտյան մասնակցել է քաղաքում մի քանի բնակելի շենքերի բակային տարածքների մաքրությունից։
Զրուցելով շենքերի բնակիչների հետ՝ քաղաքապետը նշել է, որ իր համար հիմնական առաջնահերթություն է հանդիսանում հոգածությունը Ռուսթավիի ու նրա բնակիչների մասին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Տաբագուան հավաքել էր 53.5 տոկոս ձայն։