Համացանցի օգտատերերը քննադատել են Amazon-ի գովազդը «Սուրբծննդյան ոգին սպանելու» համար, քանի որ ընկերությունն իր գովազդային հոլովակում ցույց է տվել հոր, ով երեխաների համար նվերներ է պատվիրում առցանց-խանութում: Այս մասին հայտնում է CNet-ը:
Twitter-ում հայտնվել են ծնողների մեծաթիվ բողոքներ, ովքեր ստիպված են եղել իրենց երեխաներին բացատրել գովազդի իմաստը: Շատերը նշել են, որ ստիպված են եղել հորինել, որ Սանտա Կլաուսը երբեմն հոլովակի հերոսի տեսքն ունի: