Thursday, 28 03 2024
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով

«Աշխարհը Հայոց եղեռնի մասին գիտի հրեաների շնորհիվ»․ Իսրայելական պատասխան Ազնավուրին և Նալբանդյանին

Ի՞նչն է ի վերջո Հայաստանի և Իսրայելի՝ փոխադարձ հարաբերություններն ակտիվացնելու շահագրգռությունը, հետաքրքրությունը կամ մոտիվացիան: Ինչո՞վ է Իսրայելը կարևոր Հայաստանի համար և Հայաստանը՝ Իսրայելի համար: Եթե թեկուզ հպանցիկ հայացք գցենք այս երկու երկրներից յուրաքանչյուրի տարածաշրջանային քաղաքականությանը, անվտանգության առաջնահերթ մարտահրավերներին, շահերին և պաշտոնական հռետորաբանությանը, առաջին տպավորությունն այն է, որ զուտ պրագմատիկ կամ «իրական քաղաքական» դաշտում Իսրայել-Հայաստան հարաբերությունները պետք են իսրայելական կողմին որպես Իրանի զսպման գործիք, իսկ Հայաստանն իր հերթին, ի թիվս այլ հետաքրքրությունների, փորձում է Իսրայելի հետ հարաբերությունների սերտացման միջոցով ազդել իսրայելա-ադրբեջանական ռազմավարական գործընկերության վրա, որը լուրջ խնդիրներ է ստեղծում Հայաստանի անվտանգության համար: Բայց արդյո՞ք այս հարցի պատասխանն այդքան պարզ է:

Ոչ թե ընդդեմ, այլ հանուն

Թեմային «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձել է իսրայելցի քաղաքագետ Ավիգդոր Էսկինը՝ ասելով, որ իսրայելա-ադրբեջանական և հայ-իրանական կապերը ոչ թե խնդիրներ, այլ հնարավորություններ կստեղծեն և շատ օգտակար կլինեն թե՛ Երուսաղեմի, և թե՛ Երևանի համար, եթե մեր երկու երկրների միջև հաստատվի վստահություն և համագործակցություն, ընդ որում՝ հայ-իսրայելական մերձեցումն ամենևին չի պահանջում հրաժարում ստրատեգիական շահերից:

«Հայաստանը բարեկամություն է անում Իրանի հետ ոչ ընդդեմ Իսրայելի, իսկ Իսրայելը համագործակցում է Ադրբեջանի հետ ոչ ընդդեմ Հայաստանի»,- շեշտեց Ավիգդոր Էսկինը:

Իսրայելցի գործչի կարծիքով՝ սկսելով բանակցություններ Իսրայելի և Հայաստանի հարաբերությունների զարգացման շուրջ՝ պիտի ելնենք վերջին քառորդ դարում հաստատված քաղաքական իրողությունից, այն է՝ Ադրբեջանը կարևոր է Իսրայելի համար որպես տարածաշրջանային ռազմավարական գործընկեր, իսկ Հայաստանի համար չափազանց կարևոր է բարեկամությունը Իրանի հետ:

«Մեր երկրների շատ քաղաքական գործիչներ դիտում են այս հանգամանքը որպես փորձաքար, բայց ես կարծում եմ, որ դա կարևոր և խոստումնալից աշխարհաքաղաքական գործոն է: Բանն այն է, որ Հայաստանը բարեկամություն է անում Իրանի հետ ոչ ընդդեմ Իսրայելի, իսկ Իսրայելը համագործակցում է Ադրբեջանի հետ ոչ ընդդեմ Հայաստանի: Այստեղից եզրակացություն՝ կա քննարկումների և բանավեճերի լայն դաշտ: Իսրայելի և Հայաստանի համագործակցությունը կարող է թույլ տալ երկու երկրներին էլ ավելի արդյունավետ քաղաքականություն իրականացնել գաղափարների փոխանակման և փոխօգնության հիման վրա»,- ասաց քաղաքագետը:

Էսկինի կարծիքով՝ Իսրայելի հարաբերությունները Ադրբեջանի հետ և Հայաստանի հարաբերությունները Իրանի հետ գաղափարական դաշինքներ չեն, չունեն պատմական արմատներ, այլ կրում են ժամանակավոր փոխգործակցության բնույթ. «Ի դեպ, Իրանը եղել է հենց այդպիսի դաշնակից Իսրայելի համար ընդհուպ մինչև 1979 թ.: Մեր մասնագետներն այն ժամանակ օգնեցին նրանց սկսել միջուկային ծրագիրը… Այսօր Իսրայելի կապերը Ադրբեջանի հետ և Հայաստանի կապերը Իրանի հետ կարող են չափազանց օգտակար լինել Երուսաղեմի ու Երևանի համար, եթե մեր երկրների միջև հաստատվի վստահություն և համագործակցություն: Երկու կողմերից բարի մտադրությունների պարագայում կպարզենք, որ մեր ժողովուրդներն անհամեմատ ավելի շատ ընդհանուր բաներ ունեն, քան Իսրայելը՝ Ադրբեջանի և Հայաստանը՝ Իրանի, ընդ որում՝ մեր մերձեցումն ամենևին չի պահանջում հրաժարում կարևոր ռազմավարական նախագծերից: Մենք կարող ենք օգնել միմյանց ապրելու խաղաղ և զարգանալու»:

Կառուցողական իրադարձություն

Խոսելով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ նախորդ շաբաթ Իսրայել կատարած պաշտոնական այցի մասին, Էսկինը նշեց, որ նախարար Նալբանդյանի այցը Իսրայել կառուցողական քաղաքական իրադարձություն էր և շատ ուրախալի լուր բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են մերձեցման հայ ժողովրդի հետ:

«Գաղտնիք չէ, որ ռուսախոս իսրայելցիների շրջանում կան շատերը, ովքեր հիշում են առանձնապես ջերմ հարաբերությունները հայ մտավորականության հետ խորհրդային տարիներին: Բացի այդ, ինքը Հայաստանը և հայկական Սփյուռքը կարող են լինել Իսրայելի գործընկերները փոխադարձ շահի հիման վրա»:

«Աշխարհը գիտի Հայոց ցեղասպանության մասին շնորհիվ հրեաների»

Մեր խնդրանքով Ավիգդոր Էսկինը մեկնաբանեց նաև Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը իսրայելական ITV24 հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում: Հայաստանի արտգործնախարարն ասել էր, որ «ակնկալում ենք, որ Իսրայելը պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը»:

Սա արդեն երկրորդ հատկանշական հայտարարությունն է հայկական կողմից այս թեմայով վերջին ամսվա ընթացքում: Հոկտեմբերի վերջին Երուսաղեմ էր այցելել նաև Շառլ Ազնավուրը: Իսրայելի նախագահի հետ հանդիպման ժամանակ նա հետևյալ հարցն էր բարձրացրել. «Ինչո՞ւ Դուք չեք ճանաչում Հայոց ցեղասպանությունն այն դեպքում, երբ ինքներդ եք տառապել նացիստական ռեժիմից»: Ուրեմն ինչպե՞ս պիտի մեկնաբանենք նախարար Նալբանդյանի խոսքերը, դա ինչ-որ ուղե՞րձ է իսրայելական կառավարությանը:

Հարցի առնչությամբ Ավիգդոր Էսկինը նշեց հետևյալը. «1915 թ. Հայոց ցեղասպանությունը Կնեսետում քվեարկության միջոցով ճանաչելու Երևանի ուլտիմատիվ պահանջը կարող է որոշ խոչընդոտ առաջացնել մեր երկրների մերձեցման համար: Իսրայելը դրան երբեք չի գնա, և ոչ թե որովհետև ժխտում է հարյուր երկու տարի առաջ Թուրքիայում հայերի նկատմամբ իրականացված հանցագործության փաստը: Որևէ պարկեշտ մարդ չի կարող հերքել այն, որ հայերը դարձել են զանգվածային սպանությունների զոհ և աքսորվել են իրենց տներից: Ավելին, աշխարհը գիտի հայկական ողբերգության մասին շնորհիվ այնպիսի հրեաների, ինչպիսիք են Մորգենթաուն, Մանդելշտամը, Վերֆելը և Լեմկինը: Այս մարդիկ աշխարհում ամենից շատ գործն են արել հայերի չարչարանքները հավերժացնելու համար: Ցավոք, մենք գեթ մեկ անգամ չենք լսել շնորհակալության խոսքեր…

Ինչ վերաբերում է Թուրքիայում կամ մեկ ուրիշ երկրում իրագործված հանցագործությունների ճանաչմանը իսրայելական խորհրդարանի կողմից քվեարկության միջոցով, ապա ո՛չ և կրկին ո՛չ: Ինչպես և մենք չենք խնդրում հայկական խորհրդարանին քվեարկել Հոլոքոստի ճանաչման հարցով: Այդ երբվանի՞ց պատմական ճշմարտությունները սկսեցին որոշել քվեարկությամբ: Իսկ ինչ վերաբերում է այդ սարսափելի կոտորածի բուն փաստի ճանաչմանը, ապա դրա ժխտումը բարոյական հանցագործություն է: Ես ինքս բազմիցս խոսել եմ դրա մասին նույնիսկ ադրբեջանական մամուլի հետ զրույցներում: Բայց քվեարկությունը խորհրդարանում կամ կառավարությունում ի՞նչ կապ ունի դրա հետ: Դա կհանգեցնի թեմայի վուլգարիցազմանը և ռեդուկցիային: Դեմ լինելով հայերի ցեղասպանությունը Կնեսետի քվեարկության միջոցով ճանաչելուն, ես կարծում եմ, որ արդար կլինի փոխհատուցման համակարգը հայերի համար, ինչպես նաև հնարավորությունը՝ հետ ստանալու իրենց նախնիների ունեցվածքը և ոչ միայն: Հայկական ողբերգությունը Կնեսետում ճանաչելու պահանջի փոխարեն, մենք կարող էին քննարկել այն հարցը, թե ինչպես կարելի է օգնել Հայաստանին վերականգնելու պատմական արդարությունը: Դա կարևոր է բոլոր այն մարդկանց համար, որոնք ամեն անգամ սխալներ են թույլ տալիս Թուրքիայի հետ գործերում: Հնարավոր չէ հասկանալ Թուրքիայի ներկայիս քաղաքականության բնույթը՝ առանց 1915 թ. հայերի զանգվածային սպանություններն ուսումնասիրելու: Հույս ունեմ, որ ինձ կհասկանան և կլսեն»:

Իսրայելի դասերը Հայաստանին

Իսրայելցի քաղաքագետը խոսեց նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների մասին, որոնց շուրջ Հայաստանն ու Իսրայելը կարող լուրջ համագործակցություն ձևավորել: Հատկապես նշվում են մի քանի կարևոր ոլորտներ՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, գիտություն և կրթություն, կիբերարդյունաբերություն, տուրիզմ և գյուղատնտեսություն:

Էսկինի խոսքերով՝ հայ-իսրայելական մերձեցումը օգտակար է Հայաստանի համար ոչ միայն այն պատճառով, որ Իսրայելը աշխարհում երկրորդ պետությունն է նորարարություններով բարձր տեխնոլոգիաների ոլորտում և ոչ էլ նույնիսկ այն պատճառով, որ ռազմաարդյունաբերության, բժշկության և գյուղատնտեսության ոլորտներում Իսրայելը աշխարհի առաջատարներից է:

«Գլխավորը պետականաշինության օրինակն է և այն մոդելը, թե ինչպես է Իսրայելը ներգրավում Սփյուռքին: Հայաստանը վերջին 25 տարիների ընթացքում կորցրել է իր բնակչության գրեթե կեսը: Իսկ Իսրայելը 70 տարում բազմապատկել է իր բնակչության թիվը տասներկու անգամ: Ես ինքս վերջերս եղել եմ Հայաստանում և Ղարաբաղում և շատ լավ հասկանում եմ, որ այնտեղ այնքան էլ լավ չեն տրամադրված Իսրայելի հանդեպ, ինչպես, օրինակ, Վրաստանում է: Դրա պատճառներից մեկը մեր թշնամիների հետ համագործակցության ավանդույթն է (ԱՍԱԼԱ-ն Մելքոնյանի հետ մարտական պատրաստություն են ստացել Արաֆաթի մոտ Լիբանանում և կռվել մեր դեմ 1982-ին), մյուսը՝ Իսրայելի համագործակցությունը Բաքվի հետ: Հարցն այն է, թե հայկական կողմը պատրաստ կլինի՞ բացել նոր էջ՝ ելնելով իր սեփական շահերից: Եթե ձեր ղեկավարներն առաջնորդվեն Հայաստանի և հայկական Սփյուռքի շահերով, ապա մեր երկրների հարաբերությունները ոչ թե պարզապես կզարգանան, այլ կծաղկեն ու կբարգավաճեն»,- մեկնաբանեց Ավիգդոր Էսկինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում