Իրանում կործանարար երկրաշարժի զոհերի թիվը շարունակում է աճել։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 407 մարդ, ավելի քան 6700 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է Press TV հեռուստաալիքը։
Երկրաշարժի մագնիտուդը կազմել է 7.2։ Այն տեղի է ունեցել Իրանի և Իրաքի սահմանին։ Հիմնական հարվածը բաժին է ընկնել իրանական Կերմանշահ և Իլամ նահանգներին։ Հաղորդվում է վիթխարի ավերածությունների մասին։