Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Կանխատեսելի հաղթանակ՝ «կարապի երգի» վերջաբանով

Վլադիմիր Պուտինը արդեն կայացրել է հաջորդ տարվա նախագահական ընտրություններին մասնակցելու սկզբունքային որոշումը: Ռուսական աղբյուրների հաղորդմամբ` հիմա Պուտինի թիմը մշակում է նախընտրական պայքարի մարտավարությունը, որպեսզի առաջիկա ընտրությունները հնարավորինս լեգիտիմ լինեն Ռուսաստանի հասարակության և միջազգային հանրության աչքերում: Պուտինը պրոբլեմ չունի առաջիկա ընտրություններում հաղթելու հետ կապված, որովհետև դրանք, ըստ էության, այլընտրանքային չեն` անկախ թեկնածուների թվից:

Կրեմլը վախեցավ իրական մրցակցությունից, և արդեն իսկ ԿԸՀ-ի մակարդակով հայտարարվել է, որ ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին չի կարող մասնակցել ընտրություններին` չմարված դատվածության պատճառով: Մյուս թեկնածուներին, այդ թվում` լիբերալ ընդդիմադիրի կերպարով հանդես եկող Քսենյա Սոբչակին, Կրեմլն է շահագրգռում, որպեսզի մասնակցեն ընտրություններին` ընտրողների մասնակցության որոշակի մակարդակ ապահովելու համար: Բանն այն է, որ Պուտինին սարսափեցնում է «դատարկ տեղամասերում» ընտրվելու հեռանկարը, որը վերջնականապես կոչնչացնի «համազգային» առաջնորդի նրա կերպարը: Տեղական վերջին ընտրություններն իսկական ահազանգ էին Պուտինի համար, որովհետև դրանց ընտրողների մասնակցությունը չգերազանցեց 25%-ն անգամ, այսպես կոչված՝ ինտրիգային տեղամասերում:

Սակայն Վլադիմիր Պուտինն ավելի լուրջ մարտահրավերի առջև է կանգնած նախագահական նոր ժամկետի գաղափարա-քաղաքական հիմքերը ձևակերպելու առումով: Կայսերականության, «հզոր Ռուսաստանի», Ղրիմի «պատմական վերադարձի», սիրիական չկայացած բլից կրիգի թեմաները ռուսաստանցիներին այլևս չեն հետաքրքրում, մանավանդ, որ արևմտյան պատժամիջոցներն արդեն ուղղակիորեն հարվածում են նույնիսկ միջին խավի ու գործարարների գրպանին:

Հաջորդ տարվա մարտին Պուտինի կանխատեսելի հաղթանակը կարող է դառնալ նրա «կարապի երգը», որովհետև Ռուսաստանի ամենակարող թվացող նախագահն այլևս չի կարողանում ապահովել համակարգի կայունությունը: Նրա շրջապատի, պայմանական ասած, լիբերալ թևը պատրաստ է զոհաբերել Պուտինին` Արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորելու համար, իսկ ուժայիններն այլևս չեն հանդուրժում «փափուկ» Պուտինին, որը պատրաստ է զիջումների գնալ Արևմուտքի հետ: Ռուսաստանի 2018-ի նախագահական ընտրություններով տրվելու է Պուտինի կայսրության քայքայման մեկնարկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում