Tuesday, 23 04 2024
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ

ՊոլիտբյուՐ(ի)ո դե Ժանեյրո. մեկ միլիարդի ներիշխանական փաթեթը

Երևանում այսօր բացվել է ՌԻՈ առևտրի կենտրոնը, որը ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանի հերթական խոշոր առևտրի կենտրոնն է Հայաստանում: ՌԻՈ-ի բացմանը ներկա է եղել Հայաստանի իշխանության կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ թերևս ՀՀԿ պոլիտբյուրոյի գրեթե ամբողջ բոմոնդը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Գրեթե ամբողջ, քանի որ առևտրի կենտրոնի բացման արարողությանը չի մասնակցել վարչապետ Կարեն Կարապետյանը: Կարեն Կարապետյանը չի ժամանել նաև «Ռեդիսոն Բլյու» հյուրանոց, որտեղ Հայաստանի ներդրողների ակումբը հայտարարում է էներգետիկայի ոլորտում մեկ միլիարդ դոլարի ներդրումների մասին, ինչը մի քանի օր առաջ ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ազդարարում էր Սերժ Սարգսյանը:

Կարեն Կարապետյանի բացակայությունը թե՛ ՌԻՈ-ի բացմանը, թե՛ մեկ միլիարդի մասին հայտարարությանը բավականին հատկանշական տարր է: Բանն այն է, որ Սամվել Կարապետյանը գործնականում դիտարկվում է վարչապետ Կարեն Կարապետյանի «սոցիալ-քաղաքական» հենարան, ինչի շրջանակում էլ ստեղծվեց Հայաստանի ներդրողների ակումբը՝ Սամվել Կարապետյանի ակնհայտ առաջնորդությամբ: Ավելին, ակումբը ստեղծվեց Սամվել Կարապետյանի և Կարեն Կարապետյանի մրջև հուշագրի ստորագրմամբ: Ընդ որում, խիստ ուշագրավ էր հանգամանքը, որ դրա մասին հայտարարվեց այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանն Արցախում էր, կամ Սարգսյանը որոշեց Արցախ մեկնել այն ժամանակ, երբ հայտարարվելու էր Կարապետյանների ակումբի մասին:

Ի վերջո, երբ Երևանում հայտարարվում էր այդ ակումբի մասին, Արցախում Սերժ Սարգսյանն ունեցավ իր հայտնի ելույթը, որը թերևս ծրագրային կամ ուղենշային նախաբանն էր արդեն մայիսի 18-ին նոր խորհրդարանի առաջ ունեցած ելույթի: Երբ Կարապետյանները Հայաստանում հայտարարում էին ներդրումային ակումբի ստեղծման մասին, որն ակնհայտորեն լինելու էր վարչապետ Կարապետյանի հենարանը, Սերժ Սարգսյանն Արցախում խոսում էր «Իսկանդերի» կոճակը անվարան սեղմելու ունակ առաջնորդի մասին: Հետո ներդրողների ակումբի շուրջ, այսպես ասած, տիրեց հարաբերական լռություն: Ավելին, հաջորդ ամիսները անցնում էին պարբերական հարցադրումներով, թե ի վերջո՝ երբ է հանրությունն ու պետությունը տեսնելու ներդրողների ակումբի, այսպես ասած, ներդրումների ալիքը:

Մյուս կողմից, սակայն, ակնհայտ է, որ այդ ալիքը պայմանավորված է այն հանգամանքով, թե որքանով կորոշակիանա Կարապետյանների իշխանական հեռանկարը: Այսինքն՝ այդ ներդրումները լինելու էին իշխանության, ոչ թե «բարի համբավի» դիմաց: Իսկ իշխանության հարցը Սերժ Սարգսյանը պահում էր անորոշ:

Ասել, թե հարցը այժմ որոշակիացած է՝ իհարկե, կլինի սխալ, սակայն որոշակիանում է ներդրողների ակումբի «առաջին տրանշը»՝ մեկ միլիարդ դոլարի ներդրումներ էներգետիկայում: Ընդ որում, դա ազդարարում է Սերժ Սարգսյանը, իսկ միջոցառումներից բացակայում է Կարեն Կարապետյանը: Արդյո՞ք դա նշանակում է, որ իշխանության հարցը որոշակիանում է, և եթե ներդրողների ակումբի կարապետյանական նախաձեռնությանը Սերժ Սարգսյանը պատասխանել էր արցախյան դեմարշով, ապա այժմ ձեռք է բերվում առնվազն մեկ միլիարդի համաձայնություն: Այդ դեպքում իշխանական ինչպիսի՞ կոնֆիգուրացիայի պայմաններով է ձեռք բերվում այդ համաձայնությունը, ու ի՞նչ ժամկետի համար է մեկ միլիարդանոց համաձայնությունը՝ ամիսների՞, թե՞ տարիների համար:

Ընդ որում, անկասկած է, որ հարցն այստեղ լոկ վարչապետի պաշտոնը չէ, այլ ընդհանրապես նոր կառավարման մոդելի և կառուցվածքի պայմաններում ներիշխանական ուժերի հարաբերակցությունը «պոլիտբյուրոյում»՝ ներառյալ նաև խաղի նոր կանոնները:

Այդ պարագայում վարչապետի բացակայությունը դադարում է ոչ միայն անսպասելի կամ զարմանալի լինել, այլև թվում է նույնիսկ տրամաբանական, քանի որ առաջիկա «մեկ միլիարդի» պայմանավորվածությունների կամ համաձայնությունների փաթեթում վարչապետի պաշտոնը կարծես թե ունի տեխնիկական, ոչ թե քաղաքական նշանակություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում