Երևանում գտնվող ֆուտբոլի Կիպրոսի ազգային հավաքականի ներկայացուցիչներն այսօր այցելել են Ծիծեռնակաբերդ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հուաշակոթող կատարած այցի լուսանկարները զետեղվել են Կիպրոսի հավաքականի թվիթերյան էջում:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 18-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Կիպրոսը կմրցի Հայաստանի ազգային թիմի հետ: