Բուհերի զարգացմանը խանգարում է կուսակցականացումն ու քաղաքականացումը և այդ երևույթն առկա է նաև դպրոցներում` ավելի սուր կերպով, որտեղ իրականում ոչ թե կուսակցականացում է տեղի ունենում, այլև կուսակցական շահագործում: Այս մասին «Հոդված 3» մամուլի ակումբում ասաց ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:
Ըստ նրա՝ կրթության ոլորտում առկա խնդիրների լուծման համար անհրաժեշտ են ազատամիտ դասախոսներ և ուսուցիչներ: