Իրանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 200-ի, հայտնում է Press TV-ն։
Երկրի առողջապահության փոխնախարար խոսքով՝ ևս ավելի քան 1500 մարդ վիրավորվել է։
Երկրի ռազմավարական օբյեկտները, այդ թվում նավթագազային ենթակառուցվածքը, չի տուժել։ Սովորական ռեժիմով են աշխատում նաև օդանավակայանները։ Արդեն նախապատաստվել են ավելի քան 20 ռազմական ուղղաթիռներ՝ ծանր վիրավորներին Թեհրան տեղափոխելու համար։
Վերջին ժամերին գրանցվել է 3.6-4.7 մագնիտուդով 12 հետցնցում։