Thursday, 28 03 2024
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Գաղտնիք 1 միլիարդ դոլար արժողությամբ

Սերժ Սարգսյանն օրեր առաջ ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում խորհրդավորություն է ստեղծել նոյեմբերի 13-ի շուրջ` ասելով, թե այդ օրն Երևանում տեղի է ունենալու Ներդրողների ակումբի մեկ միլիարդանոց ներդրումային ծրագրի շնորհանդեսը: Ավելի ուշ այս տեղեկատվությունը հաստատել է Կարեն Կարապետյանը: Հայաստանի տնտեսությունն այնքան ոչ գրավիչ ու կոռումպացված է, որ քչերն են հավաստում, թե գործ ունենք զուտ տնտեսական իրադարձության հետ ու վաղվա միջոցառումը կապում են 2018-ի համատեքստի հետ, մանավանդ, որ Ներդրողների ակումբն ասոցացվում է ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի անվան հետ, ով համարվում է Կարեն Կարապետյանի տնտեսա-քաղաքական հովանավորը: Նույնիսկ շատերը պնդում են, որ վաղն, ըստ էության, տեղի է ունենալու Հայաստանի նոր իշխանության շնորհանդեսը` ստվերային պայմանավորվածությունների ամրապնդման մակարդակում:

Ընդ որում, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ներդրումային նոր փաթեթի մասին խոսել են 2018-ի երկու պոտենցիալ շահառուներն, ապա այդ «համերաշխությունից» կարելի է ենթադրել, որ գործ ունենք Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան պայմանավորվածությունների հետ, որոնք, ըստ էության, ամրապնդվում են Սամվել Կարապետյանի փողերով:

Վերջինս արդեն մեկ անգամ միջնորդական «առաքելություն» ստանձնել է Հայաստանի քաղաքական կյանքում, երբ 2015-ի փետրվարին ապահովեց Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հաշտեցումը, իսկ ավելի ստույգ` Գագիկ Ծառուկյանի անցնցում հեռացումը քաղաքականությունից: Ճակատագրի հեգնանքով այս անգամ ևս Սամվել Կարապետյանի միջամտությունը Հայաստանի քաղաքական կյանքին կարող է ավարտվել Գագիկ Ծառուկյանի դերակատարության նվազմամբ, որովհետև Սերժ Սարգսյանի և Կարապետյանների, այսպես կոչված, «մեծ համաձայնությունն», ըստ էության, խաղից դուրս է թողնում քաղաքական համակարգի մյուս սեգմենտներին, որոնք պահանջարկված են ներհամակարգային հակադրության ռեժիմում:

Ամբողջ խնդիրն այն է, որ եթե մեկ միլիարդ ներդրումների հեռանկարը դիտարկում ենք 2018-ի իշխանության համատեքստում, այն զրկվում է զարգացման ռեսուրսից, որովհետև 2018-ն, ըստ էության, քրեաօլիգարխիկ կոնսենսուս է ու նույնիսկ անկախ այն հանգամանքից, թե ով կլինի իշխանության առաջին դեմքը կամ մյուս դերակատարները:

Առհասարակ` նույնիսկ խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ նախընտրական ռեժիմում ներդրումային խոսակցությունները ավելի շատ PR-ի, իշխանության աուդիտի ու աճուրդի տպավորություն են թողնում, քան միտված են տնտեսության զարգացմանը կամ բիզնես նոր մշակույթի արմատավորմանը:

Ճիշտ է` դասական իմաստով, ընտրություններն ավարտվել են` սահմանափակելով նաև պոպուլիզմի դրսևորման դաշտը, սակայն` մյուս կողմից, քանի դեռ չի ձևավորվել նոր իշխանությունը, նախընտրական ռեժիմի տրամաբանությունը գործում է: Եթե Ներդրողների ակումբի մեկ միլիարդի խոստումը նմանվելու է այս տարվա համար Կարեն Կարապետյանի խոստացած 850 միլիոն դոլարի ներդրումներին, ապա ոչ միայն չի նպաստելու Հայաստանի տնտեսության զարգացմանը, այլ խթանելու է պետական քաղաքականության և վիճակագրության մանիպուլյատիվ բաղադիչի ամրապնդմանը:

Մյուս կողմից` Սամվել Կարապետյանը հաջողել և որպես խոշոր գործարար կայացել է ռուսական միջավայրում, որը քրեաօլիգարխիկ մենթալիտետի «հայրենիքն» է և պետք չէ ակնկալել, որ Կարապետյանի փողերի հետ Հայաստան են գալու տնտեսական նոր մտածողություն և հարաբերություններ: Այսօրվա Ռուսաստանը սկզբունքորեն չունի կրեատիվ որևէ բան արտահանելու ռեսուրս:

Պետք չէ մեծ խորհրդավորություն ստեղծել վաղվա «մեկ միլիարդի» շուրջ: Դա Սերժ Սարգսյանի և Կարապետյանների պայմանավորվածությունների կամ 2018-ի գինն է: Վատն այն է, որ Հայաստանը չի կարողանում հաղթահարել դեժավյուի ցիկլը` դոփելով տեղում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում