Thursday, 25 04 2024
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն

Վրաստանի և Ուկրաինայի դեմ ուղղված ռուսական պրոպագանդան ապակողմնորոշում է հայերին

«Դժբախտաբար, մեզ մոտ քաղաքական դաշտը լճացած է։ Ժողովրդի մեջ կան տրամադրության փոփոխություններ, մարդիկ դժգոհ են Հայաստանում Ռուսաստանի վարած քաղաքականությունից, և կրիտիկական վերաբերմունքն ուժեղանում է։ Ժողովուրդը դինամիկ արձագանքում է ամեն ինչին, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի նկատմամբ վերաբերմունքը փոխվել է, դրական տրամադրությունները շատացել են։ Բայց երբ նայում եք քաղաքական էլիտային՝ բավական կոնսերվատիվ արձագանքներ են։ Քաղաքական էլիտան հասարակական տրամադրություններին չի արձագանքում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, միջազգայնագետ Ստեփան Գրիգորյանը։

Ստեփան Գրիգորյանը նշում է՝ բարեբախտաբար, իշխանություններն այժմ հասկանում եմ ԵՄ-ի հետ ստորագրվելիք համաձայնագրի կարևորությունը. «Եթե ԵԱՏՄ-ի շրջանակներում գոնե ինչ-որ հաջողություններ լինեին, ապա Սերժ Սարգսյանին պետք չէր լինի երիտասարդներին ասել՝ ես միայնակ չեմ որոշել ԵԱՏՄ անդամակցության հարցը։ Այսպիսի արդարացումներ լինում են, երբ վիճակը լուրջ է։ Նույն Սերժ Սարգսյանը մի քանի օր առաջ ասաց, որ ԵԱՏՄ-ն ամբողջությամբ սպասելիքները չի արդարացրել։ Լավ է, որ գոնե նախագահն ու իր թիմը դա հասկանում են, ու սա է ինձ համար երաշխիք, որ ԵՄ-ի հետ համաձայնագիրը կստորագրվի»։

Միջազգայնագետի խոսքով՝ Հայաստանում մեծ է ռուսական պրոպագանդան. «Այն քարոզչությունը, որ ուղղված է Ուկրաինայի և Վրաստանի դեմ, ապակողմնորոշում է նաև մեր հասարակությանը։ Հատուկ մեզ համար պրոպագանդա Ռուսաստանը չի իրականացնում։ Ասում են՝ նայեք, թե ինչ եղավ Վրաստանում ու Ուկրաինայում, բայց չեն ասում, թե ինչ դրական փոփոխություններ եղան կոռուպցիայի դեմ պայքարի հարցում կոնկրետ Վրաստանում։ Դա ավտոմատ տարածվում է նաև Հայաստանում։ Մեզ պրիմիտիվ իմաստով այս ամենին հակապրոպագանդա պետք չէ, բայց մեր միջոցներով պետք է ճիշտ պատկերը ներկայացնենք»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում