Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

7-8 տարով ուշացել ենք. հասել ենք վտանգավոր կետի

Ժողովրդագրական խնդրի լուծմանն ուղղված ծրագրի անհրաժեշտությունը կենսական է, անգամ կարելի է ասել՝ 7-8 տարով ուշացել ենք։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը՝ անդրադառնալով փաստին, որ օրեր առաջ Սերժ Սարգսյանը կրկին խոսել է 2040 թվականին ՀՀ բնակչությունը 4 մլն-ի հասցնելու մասին և կառավարությանը հանձնարարել մշակել ժողովրդագրական իրավիճակի բարելավման ռազմավարական դրույթները։

«2011 թվականից մենք ունենք ծնելիության անկում։ 2017 թվականի առաջին 9 ամիսներին նախորդ տարվա համեմատ ունենք 9 տոկոս ծնելիության անկում։ Ամուսնությունների թիվը պակասել է 15 տոկոսով, իսկ բնական աճը՝ 20 տոկոսով։ Երբ ամփոփենք տարին, կունենանք առնվազն 8 տոկոս ծնելիության անկում։ Սա խոր անկում է։ Նման անկումները պետք է լուրջ հետազոտությունների ենթարկվեն՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում, որն է դրա պատճառը։ Մեզ մոտ ամուսնությունների թիվը նվազում է, որովհետև ամուսնական տարիք են մուտք գործում 1990-ականներին ծնվածները։ 2025 թվականին մենք ունենալու ենք բացասական բնական աճ։ Վրաստանն արդեն այս տարի՝ առաջին կիսամյակում գրանցել է բացասական բնական աճ, այսինքն՝ մահերը գերազանցել են ծնունդներին։ Վրաստանը 2013 թվականից մոտ 80 մլն դոլար է ուղղել ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը։ Մեզ մոտ նման գումարներ չեն տրամադրվել և չեն էլ մտածում այդ մասին։ Մեզ մոտ 3-րդ երեխայի համար հատկացվում է 1 մլն դրամ, իսկ 4-րդ երեխայի համար՝ 1․5 մլն դրամ։ Դա արդյունք է տալիս, 3-րդ, 4-րդ երեխաների ծնունդների աճ կա։ Եթե արդյունք է տալիս, պետք է մտածել ավելի խորը խրախուսման համար»,- ասաց Մարկոսյանը։

Նա նկատեց, որ, ցավոք, վերջին մեկ տարվա կտրվածքով այս ոլորտում որևէ ծրագիր չի ներկայացվել. «Ծնելիության բարելավման ուղղությամբ որևէ քայլ չի արվել։ Հիմա երբ նախագահի մակարդակով է դրա մասին խոսվում, հնարավոր է՝ ծրագիր ներկայացվի»։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյությում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում