Friday, 19 04 2024
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին

Ադրբեջանի հետ համեմատվելը նվաստացուցիչ է

Ըստ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի՝ Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումով Հայաստանը վերջապես կազատվի այն ստերոտիպից, որով ԵՄ երկրները Հայաստանին և Ադրբեջանին դիտարկում էին նույն հարթության վրա, իսկ Վրաստանին առանձնացնում տարածաշրջանում։ «Այս համաձայնագրի գերնպատակն այն է, որ շարքային քաղաքացիներն ավելի լավ ապրեն, և պոկվենք Ադրբեջանի հետ ասոցացվելու ԵՄ քաղաքականությունից։ Ադրբեջանն էլ է բանակցում ԵՄ շրջանակային համաձայնագիր ստորագրելու համար, բայց այնտեղ կան շատ լուրջ խնդիրներ։ Ես չեմ բացառում, որ ադրբեջանական փաստաթուղթը կարող է ավելի շատ դեկլարատիվ լիներ»,-ասել է Աշոտյանը։ Քանի դեռ ԼՂ խնդիրը կարգավորված չէ և գոյություն ունի հայ-ադրբեջանական հակադրություն, նույնիսկ բնական է, որ մեր քաղաքական գործիչներն արտաքին քաղաքականությունը, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը դիտարկում են հենց ղարաբաղյան խնդրի համատեքստում` ակամայից մրցակցության մեջ մտնելով Ադրբեջանի հետ:

Մյուս կողմից` երբ Հայաստանի եվրոպական ինտեգրացիայի, ձգտումների նշաձող սահմանվում է Ադրբեջանի հետ մրցակցությունն, ապա ինքնաբերաբար սահմանափակում ենք մեր ամբիցիաները, ժամանակակից պետություն ունենալու ձգտումները: Հայաստանի քաղաքական դասին պետք է գոհացներ ոչ թե այն փաստը, որ եվրաինտեգրման ֆորմալ հարթության վրա մեր երկիրը պոկվում է Ադրբեջանից, այլ խորապես մտահոգեր այն հանգամանքը, որ հետխորհրդային Լատվիան, Լիտվան և Էստոնիան վաղուց Եվրամիության անդամ են, անգամ Արևելյան գործընկերության ձևաչափում Հայաստանն արդեն զիջում է Վրաստանին, Ուկրաինային, Մոլդովային և համեմատության մեջ է, ըստ էության, եվրոպական հավակնություններ չունեցող Ադրբեջանի և Բելառուսի հետ: Արմեն Աշոտյանը անկեղծ չէ, երբ ասում է, թե ԵՄ երկրները Հայաստանին և Ադրբեջանին դիտարկում էին նույն հարթության վրա: Ավելի շուտ` դա այդպես է, սակայն Հայաստանի ու Ադրբեջանի նույնացումը հետևանք է ոչ թե Բրյուսելի սուբյեկտիվ ընկալման, այլ այն հսկայական գահավիժման, որ երկու տասնամյակի ընթացքում Հայաստանն ունեցել է ժողովրդավարության, ընտրական և քաղաքական ինստիտուտների ասպարեզում:

80-ականների վերջին-90-ականների սկզբին Հայաստանն, իր ժողովրդավարական ցուցանիշներով, համեմատվում էր անգամ Լեհաստանի հետ, որն այսօր Արևելյան գործընկերության ծրագրի, այսպես կոչված, քաղաքական սպոնսորներից մեկն է և ինքն է գնահատում Հայաստանի և այլ երկրների համապատասխանությունը եվրոպական չափանիշներին: Սկզբունքորեն Եվրամիության հետ նոր համաձայնագրի ստորագրումն անգամ չի երաշխավորում Հայաստանի պոկումն Ադրբեջանից, եթե եվրոպական ինտեգրացիան Հայաստանի իշխանությունների համար շարունակի մնալ իմիտացիայի մակարդակում` ծառայեցվելով իշխանության լեգիտիմության ճանաչման և Բրյուսելի խողովակներով գումարներ ստանալու խնդիրներին:

Մրցակցային պետություն ստեղծելու բանալին ոչ Բրյուսելում է, ոչ էլ` եվրոպական որևէ այլ մայրաքաղաքում, այլ` Երևանում: Եթե Հայաստանի իշխանությունները Եվրամիության հետ համաձայնագիր են ստորագրելու, սակայն շարունակելու են որպես դաշնակից ունենալ օլիգարխիային ու կրիմինալին, ապա «10000 հազարանոց» ընտրություններն ու շաքարային և բանանային մենաշնորհները մնալու են մեր պետության հիմնական «այցեքարտը»` չհասկացվածության մեծ պատ գոյացնելով մեր ու Եվրամիության միջև և ավելի չեզոքացնելով այն պայմանական քաղաքական, քաղաքակրթական սահմանը, որ գոյություն ունի Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Ադրբեջանը բացահայտորեն հակադրվում է եվրոպական արժեքներին, Հայաստանի իշխանությունները, գոնե մինչև այս պահը, զբաղված են եվրաինտեգրման տնազով, նմանակմամբ: Խորքային առումով, բովանդակային հարթության վրա հետևանքները նույնն են ու դա է պատճառը, որ Բրյուսելում նույն աչքով են նայում Երևանին ու Բաքվին:

Վիճակը արմատապես չի փոխվի, եթե Հայաստան-Եվրամիություն ստորագրվելիք համաձայնագիրը մնա թղթի վրա կամ օգտագործվի սոսկ որպես արգումենտ, որը պետք է ցուցադրի մեր երկրի խզումն Ադրբեջանից: Եվ առհասարակ` անհրաժեշտ է փոխել Հայաստանի արտաքին քաղաքականության փիլիսոփայությունը:

Մեր արտաքին քաղաքականությունը չպետք է կաշկանդվի ԼՂ խնդրով, այլ հնարավորինս բազմահարթակ ու բազմաբովանդակ դառնալու անհրաժեշտություն ունի` ԼՂ խնդիրը Ադրբեջանի ստեղծած նաև միջազգային որոգայթներից դուրս բերելու համար: Դրա համար` ամբիցիաներ, երազանքներ պետք է ունենան մեր երկրի քաղաքացիները և Հայաստանը` որպես պետություն: Այդ պարագայում անգամ նվաստացուցիչ կլինի համեմատությունն Ադրբեջանի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում