Լյուքսեմբուրքում ընթացող մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության 2-րդ տուրում Հայաստանի հավաքականը ոչ-ոքի 3:3 է խաղացել Շոտլանդիայի հետ: Մեր հավաքականից դուբլի հեղինակ է դարձել Սլովակիայի «Ժիլինայի» հարձակվող Վահան Բիչախչյանը:
Հիշեցնենք, որ առաջին տուրում մեր հավաքականը 5:0 հաշվով զիջել էր Չեխիային: