Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչու էր 2004 թվականին «Հանուն գիտության զարգացման-2004» նախաձեռնող խմբի հետ պայքարում տարկետման իրավունքի սահմանափակման դեմ, իսկ հիմա կողմ է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենսդրական նախաձեռնությանը:
«2004 թվականին և 2017 թվականին մենք գործ ունենք լրիվ տարբեր իրավիճակների հետ: Ես ջրբաժանը կհամարեի 2016-ի ապրիլը: Իմ դիրքորոշումն այն է, որ 2016-ի ապրիլից հետո մենք պետք է այլ կերպ նայենք հարցերին»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:
2004-ին, նրա խոսքերով, առաջնահերթություններն էին տարբեր, այսօրվա առաջնահերթությունները պայմանավորված են 2016-ի ապրիլով:
«Կշեռքի նժարներից մեկն էապես փոխվել է»,- հավելեց Արցախի ՄԻՊ-ը:
Ամբողջությամբ՝ տեսանյութում: