Thursday, 18 04 2024
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա

Միացյալ Նահանգները զրկեց Ալիևին ԼՂ խնդիրը ռազմական եղանակով լուծելու փորձերն արդարացնելու հիմքից

Պատահական չէ, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն առաջ մղելու վերաբերյալ Թրամփի վարչակազմի կայացրած որոշումների մասին հայտարարել է հենց Ադրբեջանում և ոչ թե Հայաստանում ԱՄՆ դեսպանը: Ռոբերտ Սեկուտայի ուղերձն առաջին հերթին հասցեագրված էր պաշտոնական Բաքվին և Ալիևին, որ նոր վարչակազմն ունի ստրատեգիա մեր ռեգիոնի մասին, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցը Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության օրակարգում է, հետևաբար ռազմական եղանակով հարցերը լուծելու Ալիևի մտադրությունները որևէ արդարացում չունեն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիր նախագահ, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանն այսպես մեկնաբանեց Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Ռոբերտ Սեկուտայի վերջին հայտարարությունը:

Ամերիկացի դիվանագետն այս շաբաթ խոսել էր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին՝ դրական գնահատելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Ժնևում: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դեսպան Սեկուտան տեղեկացրել է, որ վերջերս Վաշինգտոնում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախագահ Էնդրյու Շոֆերի հետ՝ փոխանակելով նրա հետ կարծիքներ, թե ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել կարգավորման գործընթացն առաջ տանելու համար: Առավել ուշագրավ է դեսպանի հետևյալ հայտարարությունը, որ «Միացյալ Նահանգներում նոր վարչակազմի իշխանության գալուց հետո ընդունվել են որոշումներ այն հարցի առնչությամբ, թե ինչ ձևով պիտի շարունակվի տվյալ գործընթացը»:

– Պարոն Սաֆարյան, Ձեր կարծիքով՝ ի՞նչ որոշումների մասին է խոսում Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը:

– Կարծում եմ, որ այս պահին որևէ մեկը չի կարող ասել, թե ինչ որոշումների մասին է խոսքը, բայց մենք կարող ենք ենթադրել, թե ինչ ուղղվածության որոշումներ են դրանք: Դեսպան Սեկուտան բոլոր դեպքերում ինչ-որ ակնարկներ արել է: Առաջինը վերաբերում է հակամարտության կառավարմանը: Միացյալ Նահանգները թերևս փորձում է ունենալ ավելի տևական և շատ ավելի ակտիվ մասնակցություն կարգավորման գործընթացին: Ամերիկյան իսթեբլիշմենթը հավանաբար որակում է նախկին իրադարձությունները՝ հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումները, այդ թվում՝ ապրիլյան քառօրյա պատերազմը, որպես կոնֆլիկտի վատ կառավարման հետևանք, երբ Միացյալ Նահանգներն ակնհայտորեն չկարողացավ ազդել դինամիկայի վրա: Այժմ, կարծում եմ, Վաշինգտոնի նոր ղեկավարության ուշադրության կենտրոնում կլինի ավելի ակտիվ ներգրավվածությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման և առաջին հերթին իրավիճակի կառավարման գործում:

Այսպիսի թիրախի ընտրությունը պատահական չէ, որովհետև անցած տարիների դինամիկայում Ռուսաստանի ազդեցությունը կոնֆլիկտի վրա ամենամեծն է եղել, իսկ դրա հետևանքով թերևս եղել է ապրիլյան պատերազմ: Այս առումով պատճառներից մեկը Միացյալ Նահանգների «քաղած դասերն» են, թե ինչ է կատարվում, երբ արևմտյան համանախագահների կողմից կոնֆլիկտի կառավարումը թուլանում է և այն թողնվում է բացառապես Ռուսաստանի հույսին, որը կարողանում է ժամանակ առ ժամանակ գեներացնել կառավարելի էսկալացիաներ:

Երկրորդ գործոնը պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանի ղեկավարությունը մշտապես մեղադրել է միջազգային հանրությանը, միջնորդներին պասիվության, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցն իրենց օրակարգում չընդգրկելու մեջ և հենց այդ կերպ է արդարացրել հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու իր մտադրությունը կամ փորձերը: Այս առումով, կարծեք թե, պատահական չէ, որ Միացյալ Նահանգների նոր ստրատեգիայի մասին բարձրաձայնում է հենց Ադրբեջանում, ոչ թե, օրինակ, Հայաստանում ԱՄՆ դեսպանը, որը Սեկուտայի պես հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Միացյալ Նահանգների նորանշանակ համանախագահի հետ: Բայց տվյալ պարագայում էական է, որ ուղերձն առաջին հերթին հասցեագրվում է Բաքվին, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցն առկա է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության օրակարգում, հետևաբար ռազմական եղանակով հարցերը լուծելու Ալիևի մտադրությունները որևէ արդարացում չեն կարող ունենալ:

– Որքանո՞վ և ինչո՞ւ է ակտիվությունը Ղարաբաղյան հարցում բխում ամերիկյան շահերից՝ հաշվի առնելով Թրամփի վարչակազմի թե՛ ներքին խնդիրները, թե՛ արտաքին քաղաքական բազմաթիվ առաջնահերթությունները:

– Որովհետև Ղարաբաղյան հակամարտությունն ազդում է բավական լայն աշխարհագրության վրա, որտեղ Միացյալ Նահանգներն ունի շահեր: Դա և՛ Հարավային Կովկասն է, և՛ Մերձավոր Արևելքը, և՛ Կասպիական տարածաշրջանը, որտեղ վերջին շրջանում բավական լուրջ զարգացումներ են ընթանում, և Ռուսաստանը, կարծես, փորձում է այնքան ամրապնդվել Կասպիական տարածաշրջանում, որպեսզի թույլ չտա որևէ այլ դերակատարի մոտենալ: Այս առումով Ղարաբաղյան հակամարտության օգտագործումը Ռուսաստանի կողմից էական է լինում Ադրբեջանին իր կողմը գրավելու և արևմտյան շահերը վտանգելու կամ դուրս մղելու հարցում: Հետևաբար Ղարաբաղյան հակամարտության մենեջմենթը չափազանց կարևոր է: Չխոսեմ Հայաստանի նկատմամբ ազդեցության մասին: Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմական գործողությունների վտանգը զգալիորեն բարձրացնում է Հայաստանի վախերը Ռուսաստանի կողմից մանիպուլացվելու և Հայաստանին էլ ավելի հպատակեցնելու հավանականությունը: Այս կտրվածքով կառավարել Ղարաբաղյան հակամարտությունը նշանակում է ակտիվ ներգրավմամբ թույլ չտալ այդ զարգացումներում Ռուսաստանի մենիշխան, բացառիկ, գերակա ազդեցություն, և որքան էլ Միացյալ Նահանգների ներքին իրավիճակը նախագահական ընտրություններից հետո չի հանդարտվում, այնուամենայնիվ ամերիկյան իսթեբլիշմենթը չի կարող անտեսել արտաքին քաղաքականությունը, որտեղ կարող է պարզապես տանուլ տալ և նոր կորուստներ ունենալ հօգուտ Ռուսաստանի:

Այս իմաստով, իհարկե, ամերիկյան ակտիվությունն այս ուղղությամբ միանգամայն հասկանալի է, և քանի որ, ինչպես նշեցի, Ռուսաստանը տարբեր ձևերով փորձում է գայթակղել Ալիևին՝ լինի դա ԵԱՏՄ-ին Ադրբեջանի միանալու հարցը, Կասպից ծովի ավազանում հաստատվելը, թե Հյուսիս-Հարավ կոմունիկացիոն միջանցքով Արևմուտք-Արևելք հաղորդակցության կասեցումը, Ղարաբաղյան հակամարտությունն առանցքային լծակ է՝ կանխելու նման զարգացումները: Պետք է հասկանանք, որ ամերիկյան ստրատեգիան այս պահին այնքան կարգավորման մասին չէ, որքան կոնֆլիկտի կառավարման, հետևաբար Միացյալ Նահանգները չի կարող անտեսել այս խնդիրը, որքան էլ որ այն երբևիցե չի շեշտվել Դոնալդ Թրամփի նախընտրական ելույթներում, երբևիցե Հարավային Կովկասի կամ Ղարաբաղյան հակամարտության անունն էլ չի արտաբերվել: Ով էլ լինի ԱՄՆ նախագահը՝ պրոֆեսիոնալ և տարիների փորձ ունեցող քաղաքական վերնախավը չի կարող անտեսել Հարավային Կովկասի զարգացումները և ընկղմվել ներամերիկյան դիսկուրսների և հետաքննությունների մեջ:

Նաև եկեք հասկանանք, որ վերջին ամիսների ընթացքում՝ գոնե այն պահից, երբ Թրամփը եկավ իշխանության և ստանձնեց նախագահի պաշտոնը, կային կարծիքներ, որ Միացյալ Նահանգները չունի քաղաքականություն այս ռեգիոնում, ինչը բերում է դատարկության և անորոշությունների, իսկ դա կարող է ճակատագրական լինել: Այժմ ամերիկյան դիվանագետը հայտարարում է, որ Միացյալ Նահանգներն, այնուամենայնիվ, ունի ստրատեգիա, և դա առավել մեծ ներգրավվածության ու հակամարտության կարգավորման մասին է:

– Այսպիսով, կարո՞ղ ենք արձանագրել, որ չնայած բոլոր մտավախություններին և կանխատեսումներին, թե՝ Ղարաբաղյան հարցը հետաքրքիր չէ Թրամփի վարչակազմին, այս հայտարարությունը ազդանշան է, որ Վաշինգտոնը պատրաստվում է ակտիվանալ այս ուղղությամբ:

– Այո: Եկեք հիշենք, որ ժնևյան հանդիպումից առաջ և հետո բավական մեծ շփոթ էր առաջացել: Հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի և արտգործնախարարների համատեղ հայտարարությունը էապես տարբերվում էր նախորդներից իր բառաֆոնդով և հղումներով, և նույնիսկ կարծիքներ հնչեցին՝ այդ թվում և իմ կողմից, որ կարծես թե հետնահանջ կա Վիեննայի պայմանավորվածություններից, որը ամերիկյան ղեկավարության հովանու ներքո կազմակերպված գագաթնաժողով էր, և այդ համաձայնություններում արտացոլված էին այն խնդիրները, որոնք դնում է ամերիկյան վարչակազմը: Բայց երբ այլևս չեղան հղումներ Վիեննայի պայմանավորվածություններին, ինչպես որ արվում էր բարձր մակարդակի նախորդ հանդիպումների ամփոփիչ հայտարարությունների պարագայում, բնականաբար անորոշություններն այնքան խորացան, որ սկսեցին կասկածներ առաջանալ, թե Միացյալ Նահանգները կարող է ընդհանրապես օրակարգ չունենալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին և միաժամանակ հետ քաշվել նախկին օրակարգից՝ Վիեննայի պայմանավորվածություններից: Եվ դրանից հետո, եթե հիշում եք, հրապարակվեց ամերիկյան կոնգրեսականների և պետքարտուղար Թիլերսոնի նամակագրությունը, որտեղ Թիլերսոնը վերահաստատում էր պետքարտուղարության աջակցությունը «Ռոյս-Էնգել» նախաձեռնությանը, ըստ որի՝ ԱՄՆ պետքարտուղարությունը շարունակում է կարևորել առաջնագծից դիպուկահարներին հեռացնելու, շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրման և ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման խնդիրները: Այդպիսով Թիլերսոնը փորձեց փարատել մտահոգությունները, որոնք առաջացել էին նաև Հայաստանում:

Իսկ Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանն էլ փորձում է Ալիևին զրկել ռազմական գործողություններով խնդիրը լուծելու որևէ հնարավորությունից, քանի որ հասկացնում է, որ Միացյալ Նահանգները մտադիր է լրջորեն զբաղվել հակամարտության կարգավորման հարցով, հետևաբար Ալիևը չի կարող իրավունք ունենալ ռազմական եղանակով խնդիրը լուծելու կամ այդ փորձերն արդարացնելու հիմք չի ունենա, քանի որ հերքվում են Բաքվի մեղադրանքները, թե Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցը չկա միջազգային հանրության կամ Մինսկի խմբի համանախագահող պետությունների և մասնավորապես Միացյալ Նահանգների օրակարգում: Դա թույլ չի տալիս Ալիևին որպես պատրվակ օգտագործել միջնորդների, միջազգային կազմակերպությունների պասիվությունը՝ արդարացնելու ռազմական եղանակով խնդիրը լուծելու իր անհամբերությունը: Այսպիսով, Միացյալ Նահանգները զրկում է Ալիևին իր անհամբերությունն այդպիսի գայթակղությամբ արդարացնելու հնարավորությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում