Հայտնի են «Ալաշկերտի» ձմեռային ծրագրերը: Ձմեռային դադարի ընթացքում մեր թիմը նախատեսել է երկու ուսումնամարզական հավաք անցկացնել արտերկրում:
Հունվարի 15-ին «Ալաշկերտը» կմեկնի ԱՄՆ, որտեղ 2 ստուգողական հանդիպումներ կանցկացնի:
Ալաշկերտցիները Երևան կվերադառնան փետրվարի 1-ին, իսկ արդեն 10 օր անց կմեկնեն Անթալիա: Միջերկրական ծովի ափին կայանալիք երկշաբաթյա ուսումնամարզական հավաքի ընթացքում նախատեսված են 4 ստուգողական հանդիպումներ, հայտնում է ակումբի լրատվական բաժինը: