Այսօր 4.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի արևմտյան շրջանում: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով ԻՌՆԱ գործակալությունը, որը վկայակոչել է տեղացի օդերևութաբաններին: Ըստ նրանց տվյալների՝ երկրաշարժը տեղական ժամանակով ժամը 06:03-ին տեղի է ունեցել երկրի հյուսիս-արևմտյան Քրդստանի նահանգի Դեխգոլան բնակավայրի մոտ: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել: