Friday, 29 03 2024
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին

Թրամփը գոտեպնդել է Սերժ Սարգսյանին. նրա ազդակը Պուտին-Էրդողան հանդիպումից առաջ

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ Երևանում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Ղարաբաղյան կարգավորման գործընթացին, ասել է, որ պետք է կատարվեն Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները, պետք է վստահության մեխանիզմ ձևավորվի բանակցությունները շարունակելու համար: Ժնևի հանդիպումից հետո Սերժ Սարգսյանն առաջին անգամ է հիշատակում Վիեննայի օրակարգի մասին, թեև իշխանության տարբեր այլ ներկայացուցիչներ այդ մասին խոսել են մի քանի անգամ:

Սարգսյանի հիշատակումը, սակայն, ուշագրավ է ոչ թե Ժնևից հետո առաջին անգամը լինելու առումով, երբ շատ էին գնահատականները, թե Ժնևը ըստ էության օրակարգից հանեց Վիեննան, այլ առավել հետաքրքիր է հնչելու ժամանակահատվածի տեսանկյունից: Միաժամանակ նաև հարթակի ընտրության: Դոդոնը Մոլդովայի նախագահն է, որը հանդես է գալիս ԵՏՄ անդամակցության դիրքորոշմամբ: Մոլդովայում Դոդոնը չունի իշխանություն, քանի որ Մոլդովան խորհրդարանական կառավարմամբ պետություն է, որը Ասոցացման համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ: Դոդոնը հայտարարել է, որ ակնկալում է Հայաստանի աջակցությունը ԵՏՄ դիտորդի կարգավիճակ ստանալու հարցում: Եվ ահա այս ֆոնին հետաքրքիր է դառնում Սերժ Սարգսյանի հայտարարությունը Վիեննայի մասին հենց Դոդոնի հետ համատեղ ասուլիսում:

Բանն այն է, որ Սարգսյանի հայտարարությունը նախորդում է նաև Էրդողանի՝ Սոչի կատարելիք այցին, որտեղ նոյեմբերի 13-ին նա կհանդիպի Պուտինի հետ: Իսկ այցից առաջ Էրդողանը հայտարարել էր, որ Պուտինին փորձելու է կենտրոնացնել Ղարաբաղյան հարցի վրա, քանի որ այդ դեպքում հարցն արագ կլուծվի: Իսկ ինչպե՞ս կարող է Թուրքիան կենտրոնացնել Պուտինին այդ հարցի վրա: Թերևս հնարավոր տարբերակներից կամ խայծերից մեկը կլինի Եվրասիական միության հանդեպ Թուրքիայի հետաքրքրության վերաբերյալ Պուտինի «ականջը շոյելը»: Թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ փորձում են խաղարկել և դեռ կփորձեն խաղարկել այդ խաղաքարտը: Իսկ դրա դիմաց նրանք բնականաբար ակնկալում են Ռուսաստանի, այսպես ասած, աջակցությունն իրենց ղարաբաղյան ծրագրերին: Իսկ ինչպե՞ս կարող է դա տեղի ունենալ, եթե ոչ՝ Հայաստանի և Արցախի շահերի ու անվտանգության հաշվին:

Եվ այստեղ, Էրդողան-Պուտին հանդիպման շեմին Վիեննայի մասին Սերժ Սարգսյանի հիշեցումը՝ ԵՏՄ ձգտող Դոդոնի հայաստանյան այցի առիթով և Հայաստանից նրա աջակցության ակնկալիքի ֆոնին, ստանում է բավականին ուշագրավ երանգ: Սերժ Սարգսյանի այդ, այսպես ասած, համապարփակ ակնարկը Պուտին-Էրդողան հանդիպումից առաջ հուշում է, որ Ռուսաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ եվրասիական խաղում ոչ միայն չի շահի ոչինչ, ոչ միայն չի ստանա Անկարային, Բաքվին և նույնիսկ Քիշնևին, այլև ընդամենը կարող է կորցնել Հայաստանն էլ: Առավել ևս, որ Պուտինն Էրդողանի հետ հանդիպումից առաջ ստացավ նաև բավականին շոշափելի միջազգային հարված՝ ԱՄՆ նախագահ Թրամփը գործնականում հրաժարվեց Վիետնամում Պուտինի հետ հանդիպումից՝ ըստ երևույթին անուղղակի, հեռակա, ակամա, բայց գոտեպնդելով նաև Սերժ Սարգսյանին, քանի որ Թրամփի այդ քայլը հուշում է, որ Նահանգները միջազգային հարաբերությունների ամբողջ ճակատով մտադիր չէ զիջումների գնալ Ռուսաստանին, այդ թվում և կովկասյան տարածաշրջանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում