Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Արթուր Պետրոսյանը ցույց տվեց մեր տեղը…

«Ասեմ, որ իմ ապագան այս խաղի հետ ոչ մի կապ չուներ, այս խաղից առաջ ամեն ինչ որոշված էր: Երկարացնելու ենք պայմանագիրս երկու տարի ժամկետով, և հետո կտեսնենք, թե ինչ է լինում»,- Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումից հետո հայտարարեց մեր հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը:

Իսկ ի՞նչ պետք է լինի: Հունիսի 4-ին Հայաստանի հավաքականը ընկերական խաղում Երևանում 5:0 հաշվով հաղթեց Սենտ Քիթս և Նևիսի հավաքականին, սակայն հուլիսի 10-ին Պոդգորիցայում արդեն պաշտոնական մրցավեճում 4:1 հաշվով զիջեց Մոնտենեգրոյին: Աշխարհի առաջնության ընտրական փուլում տապալվելուց հետո Պետրոսյանը շարունակ քննադատության է արժանանում, և շատերը կարծում են, որ նա ուղղակի մարզիչ չէ:

Երեկ Արթուր Պետրոսյանը կրկին անգամ փաստեց և ընդունեց, որ իր գլխավորած հավաքականը ոչ այլ ինչ է, քան փալաս: Մասնավորապես, լրագրողներից մեկը մեր մարզչին հետևյալ հարցն ուղղեց. պարոն Պետրոսյան, մեր հաջորդ մրցակիցը Կիպրոսն է, և հաջորդ մրցակիցներն «Ազգերի լիգայում» նույնպես լինելու են Բելառուսի, Կիպրոսի մակարդակի թիմեր: Արդյոք դա չի՞ նշանակում, որ դա մեր ֆուտբոլի համար նահանջ կլինի, և այն չի զարգանա: «Քիչ առաջ նշեցի, որ մեր նպատակը հաջորդ տարի «Ազգերի լիգայում» հաջող հանդես գալն է: Սա մեր մակարդակն է, մեր մակարդակի մրցակիցներ են, և կարծում եմ՝ ավելի օգտակար է նման թիմերի դեմ խաղալը: Իհարկե, մենք ցանկություն ունենք ավելի բարձր մակարդակի թիմերի դեմ խաղալ, և դրա համար ունենք չորս խաղի հնարավորություն՝ երկուսը՝ մարտին, երկուսը՝ հունիսին: Ամեն ինչ կանենք, որպեսզի այդ ժամանակահատվածում չորս խաղ անցկացնենք: Չնշեմ որ թիմի հետ, բայց բանակցություններ են ընթանում, և հնարավորության դեպքում ավելի բարձր մակարդակի թիմ կհրավիրենք»:

Ազգերի լիգայի D դիվիզիոնում ընդգրկված թիմերը Եվրոպայում փալասի համբավ ունեն և, ինչպես Հայաստանի հավաքականը, ընտրական մրցաշարերում սովորաբար պարտվում են տպավորիչ հաշիվներով: Նույն Բելառուսը աշխարհի առաջնության ընտրական փուլում երկու անգամ 4:0 հաշվով զիջել էր Շվեդիային, 4:1 հաշվով՝ Հոլանդիային, 1:0 հաշվով՝ Լյուքսեմբուրգին:

Խոսելով մեր առաջիկա նպատակների մասին՝ Պետրոսյանը ոչ մի խոսք չասաց 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մասին, որը ազգային հավաքականների համար գլխավոր մրցաշարն է: Ազգերի լիգայի գլխավոր նպատակներից մեկը ընկերական հանդիպումների վերացումն է, և այս մրցաշարը իր վարկանիշով նույնիսկ չես համեմատի ընտրական փուլի հետ: Փաստորեն, Պետրոսյանը երեկ հասկացնել տվեց, որ ընտրական փուլերի մասին այս պահին պետք է մոռանալ, քանզի մեր մակարդակը Ազգերի լիգայի D դիվիզիոնն է, և որ Բելառուսին 4:1 հաշվով հաղթելով՝ պետք է հայ երկրպագուն ցնծություն ապրի:

Երեկ Պետրոսյանը ցույց տվեց մեր տեղը՝ հասկացնելով, որ մեր հավաքականից ավելին ակնկալել պետք չէ: Ավելի վաղ Պետրոսյանը հայտարարել էր, որ այսպիսի հավաքականով մեր հավաքականն անելիք չի կարող ունենալ նույնիսկ Ազգերի լիգայում. «Մեզ նոր արյուն է պետք: Դրսում հանդես եկող ֆուտբոլիստները՝ Բայրամյանը, մյուսը-մյուսը, կարող են թարմ ուժ հաղորդել: Ֆուտբոլիստը նախ իր վրա պետք է աշխատի: Այս կազմով բարդ կլինի պայքարել անգամ Ազգերի լիգայում: Ունենք շատ տաղանդավոր և երիտասարդ ֆուտբոլիստներ, բայց աճ չի նկատվում նրանց մոտ: Միգուցե բավարարվում են, որ խաղում են Բարձրագույն խմբում կամ մինչև 21 տարեկանների հավաքականում: Կարծում եմ, որ ֆուտբոլիստն է իր աճի համար պատասխանատու: Նրանք պետք է լավ խաղան, աճ գրանցեն, նոր մենք նրանց հրավիրենք հավաքական»,- նշել էր նա:

Այսինքն՝ Արթուր Պետրոսյանի համար Բելառուսի նմատմամբ տարած հաղթանակը հիմք դարձավ, որպեսզի նա հայտարարի, որ Հայաստանի հավաքականի գլխավոր նպատակն Ազգերի լիգայում հաջող հանդես գալն է: Կարծում ենք՝ բոլորի համար է պարզ, թե ինչ նպատակով էր կազմակերպվել Բելառուսի հետ ընկերական հանդիպումը: Արթուր Պետրոսյանի հայտարարությունը մեր մակարդակի մասին, ինչ խոսք, համապատասխանում է իրականությանը: Նրա «ջանքերով» մենք վերջնականապես գտանք մեր տեղը Ազգերի լիգայի փալասների դիվիզիոնում: Բայց ասել, որ մեր գլխավոր նպատակը փալասների լիգայում հաջող հանդես գալն է և չխոսել ընտրական փուլի մասին՝ նշանակում է վերջնականապես թաղել ազգային թիմը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Հայաստանի ազգային հավաքականը ևս մեկ ընկերական հանդիպում է անցկացնելու՝ մրցելով Ազգերի լիգայի D դիվիզիոնի մեկ այլ ներկայացուցչի՝ Կիպրոսի ազգային հավաքականի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում