Wednesday, 24 04 2024
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ

Եթե չենք կարողանում թեկուզ չնչին չափով աշխատավարձ բարձրացնել, նշանակում է՝ մեր տնտեսությունը լուրջ խնդիր ունի

«Ծառուկյան» դաշինքը դեռ չի շտապում 2018թ. բյուջեի համար առաջարկություններ ներկայացնել: ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի փոխանցմամբ՝ դա կանեն նախագիծն արդեն լիագումար նիստում քննարկելու ժամանակ, որ հասկանան, թե, օրինակ, առողջապահության կամ կրթության ոլորտների ծախսերը կրճատելով՝ կառավարությունը փոխարենն ինչ է առաջարկելու: Բյուջեի նախագծի ու դրա ընձեռած տնտեսական հնարավորությունների վերաբերյալ մենք զրուցեցինք Մ. Մելքումյանի հետ:

– Պարոն Մելքումյան, ոչ թե այս կամ այն դպրոցը, ջրագիծը վերանորոգելու մասին, այլ գլոբալ առումով ինչ առաջարկություններ ոււնեք 2018թ. բյուջեի համար:

– Ես երբեք չեմ սահմանափակվել լոկալ առաջարկություններով, իսկ այս բյուջեի հիմնական խնդիրն այն է, որ այնտեղ հակասության մեջ են մտել սոցիալական խնդիրների լուծումն ու կապիտալ ծախսերի դրույթը: Կարծում եմ, որ մեկը մյուսին պետք չէր հակադրել: Երկրորդը, այն խնդիրները, որ քաղաքական մեծամասնությունը դրել էր 2012-2017թթ. հնգամյա, այնուհետև եռամյա ծրագրերում, փաստորեն, իրականացնելու հիմք չեն հանդիսացել 2018թ. բյուջեի համար: Դրա գրավականներից մեկն էլ այն է, որ աշխատավարձերն ու թոշակները դեռ երեք տարի էլ չեն բարձրանա: Մյուս հանգամանքն այն է, որ տնտեսական աճի որակը բավարար չէ երկրում բեկում մտցնելու համար, տնտեսության իրական հատվածի երկու՝ շինարարության, գյուղատնտեսության ոլորտներում անկում ունենք: Արդյունաբերության ոլորտի աճն էլ պայմանավորված չէ բարձր տեխնոլոգիական ոլորտների աճով: Աճել է սննդի, խմիչքի, թանկարժեք քարերի և հանքագործական արտադրությունը: Եվ պղնձի միջազգային գները կարող են իջնել, և մեր տնտեսությունը աճ չունենա: Մենք լուրջ խնդիրներ ունենք, նաև այն առումով, որ տնտեսության կառուցվածքային փոփոխությունները բարենպաստ ռեժիմով չեն ընթանում:

Չեն բարելավվել մրցակցային միջավայրն ու հարաբերությունները, դրա վառ գնահատականներից մեկն էլ duing bussines-ում մեր հետ ընկնելն է, թեև բացատրում են, որ ոչ թե մենք ենք հետ գնացել, այլ մյուսներն են առաջ գնացել: Բայց դա ավելի վատ է, քանի որ եթե այլ երկրներ արմատական փոփոխություններ են իրականացրել, մենք՝ ոչ: Հակամենաշնորհային և մրցակցային քաղաքականությունը անհրաժեշտ մակարդակ չի ապահովոււմ, կան բազմահազար ապրանքատեսակներ, որոնք ներկրվում են մի քանի տնտեսվարողների կողմից: Մենք ռեալ հակադեմպինգային օրենսդրություն չունենք, որ երբ մեկը շուկա է մտնում, հիմնական ներկրողները չկարողանան գին գցելով, նրան դուրս մղել: Պետական համակարգում 5-6 հազար մարդ ես կրճատում, ու նրանք համալրելու են գործազուրկների բանակը: Հարկային վարչարարության մասին ենք խոսում, բայց մենք տեսնում ենք, որ այն ուղեկցվում է այնպիսի մեթոդներով, որն առևտրի ոլորտում աշխատատեղերի փակման է տանում: Խնդիրները շատ են:

– Փաստորեն եկող տարվա բյուջեն ու վարվող քաղաքականությունը ռեալ զարգացումների հիմքեր չի տալիս:

– Անցած մի քանի տարիների որևէ բյուջե ռեալ զարգացումների հիմքեր չի տվել: 2012-2013թթ սկսած, հանրապետությունում իրերի վիճակը չի փոխվել: Գործազրկության մակարդակը իջնելու փոխարեն՝ աճում է, պաշտոնապես մոտ 20 տոկոս, աղքատությունը չի նվազում, արտագաղթը չի կանգնում: Պետք էր իրականացնել անհետաձգելի միջոցառումներ, որ վստահության դիֆիցիտն ու բացասական շարժերը կանգնեցնեին: Այս բյուջեն դա չի կարող անել: Խոսում ենք կապիտալ ծախսերն ավելացնելու մասին, բայց կա՞ն այդ ծախսերն անելու թափանցիկ խողովակներ: Իհարկե չկան: Մենք գումար ավելացնենք այդ ծախսերում ու վերջում պարզվի, որ դրանք անարդյունավետ են եղել: Ես կողմ եմ կապիտալ ծախսերին, բայց եթե դու ստերիլ մեխանիզմներ չունես, այդ ծախսերն անարդյունավետ են լինելոււ:

– Ի՞նչ պետք է արվի, ի՞նչ առաջարկություն ունեք:

– Հակակշիռների մեխանիզմ պետք է ստեղծվի: Երկար ժամանակ է, որ խոսում ենք այդ մասին: Որոշ վերահսկողական լծակներ պետք է հասարակական կազմակերպություններին ու ընդդիմությանը տրվի, այլ մեխանիզմներ ստեղծեն: Դատական համակարգը պետք է արդար գործի: Ի դեպ, ՀՀ-ԵՄ նոր ստորագրվելիք համաձայնագրի տնտեսական բլոկի ամենալուրջ դրույթներից մեկը պետական ֆինանսական համակարրգի ներքին իրական աուդիտի իրականացումն է, որ բյուջետային ծախսերը թափանցիկ աուդիտի ենթարկվեն: Դրա համար ասում է, որ պետք է Հաշվեքննիչ պալատն ու ԿԲ-ն անկախ լինեն, որ այդ մարմինները կախված չլինեն կառավարությունից:

– Թե՛ ԿԲ-ի, թե՛ Հաշվեքննիչ պալատի մասին նոր օրենքների նախագծերն ԱԺ-ում են, դրանք չե՞ն տալիս այդ անկախության հիմքերը:

– Հայաստանում այնպես է դասավորվել իրավական միջավայրը, որ օրենսդրությունն ու պրակտիկան բոլորովին տարբեր բաներ են: Կարող ենք շատ լավ բաներ գրել, բայց կյանքում դրանք չաշխատեն:

– Բյուջեի ծախսերի վերահսկողական լծակներից մեկն էլ Վերահսկիչ պալատն էր, որի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարել էր, որ պետական ծախսերի մոտ 70 տոկոսը կոռուպցիոն ռիսկի տակ է: Փաստորեն ԵՄ-ն էլ է նման վիճակ տեսնում:

– Հիմա շարժվում ենք առաջ, և Աստված տա, որ այդ բոլոր մեխանիզմները ճիշտ աշխատեն: Եթե կապիտալ ծախսերը բյուջեի միջոցներով են կատարվում, ուրեմն դրանց պետք է ուղեկից լինի ռեալ հաշվեքննությունը: Դատական համակարգի խնդիրները պետք է լուծվեն:

– Պարոն Մելքումյան, ամիսներ շարունակ 6 տոկոսից բարձր աճ ունենալու պարագայում կառավարությունն ինչո՞ւ է տարեկան կտրվածքով 43 տոկոս աճ կանխատեսում: Չկա՞ տարին գոնե 5 տոկոսով փակելու նախադրյալներ:

– Կառավարությունն ինքը գիտի իր միջոցառումների էֆեկտիվությունը: Կա նաև սեզոնայնության գործոնը, գյուղատնտեսության և շինարարության համար ձմեռային ամիսները լավ չեն: Վճարունակ պահանջարկի խնդիր կա: Աճի գաղափարն ընդամենը միտված էր հարկային մուտքերն ապահովելուն, բայց ինչ արեցին՝ առաջին անհրաժեշտության ապրանքները տարան գնաճի: Դա նշանակում է, որ աճի որակը լավը չէ, և փորձում են բյուջեն լցնել նաև գնաճի հաշվին: Դրա համար էլ հիմա արժեզրկում կգնա:

– Կարծում եք՝ մսի, կարագի, կաթնամթերքի գների աճը միտումնավո՞ր էր:

– Կարող է և՛ միտումնավոր, և՛ օբյեկտիվ հիմքեր լինել, բայց ինչո՞ւ այդ գնաճը համընկավ այս սեզոնին: Չէ որ հունվար-օգոստոս ամիսներին հավաքել ենք 92-95 մլրդ դրամ եկամուտ, և եթե կատարենք ծրագրային առաջադրանքը, վերջին ամիսներին պետք է 103-104 մլրդ դրամ հավաքենք: Իսկ ամեն 1-2 մլրդ ավելի հավաքելը լուրջ խնդիր է: Բայց գլոբալ առումով, եթե մենք չենք կարողանում թեկուզ չնչին չափով թոշակ կամ աշխատավարձ բարձրացնել, նշանակում է՝ լուրջ խնդիր ունենք: Բացի այդ, ինչպես վերը նշեցի, լայն սպառման ապրանքների մեծ մասը կենտրոնացված է մի քանի հոգու մոտ, դրանց իրացումից նրանց մոտ հսկայական գումարներ են կուտակվում: Իսկ այդ գումարները ներդնելու դաշտ ՀՀ-ում այսօր չկա, դրա համար էլ դրանք դուրս են հոսում: Իսկ եթե դուրս են հոսում, ուրեմն ռեալ աճի մասին խոսք լինել չի կարող:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում