Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

ԵՊՀ ղեկավարության կողմից ճնշումները գալիս են վերին օղակներից

Արդեն չորս օր է՝ ուսանողները տարկետման իրավունքի վերացման համար ակցիաներ են անում, որոնք գնալով թեժանում են։ Դրան զուգահեռ, սակայն, ուժեղանում են ճնշումները և՛ ուսանողների, և՛ դասախոսական կազմի նկատմամբ։ Երեկ հայտնի դարձավ, որ ներքին կարգով արգելում են ԵՊՀ դասախոսներին հրապարակավ արտահայտվել բանակին և տարկետմանը վերաբերող հարցերի շուրջ: Այսինքն՝ Հայաստանում այնպիսի վիճակ է ստեղծվել, որ անձին զրկում են նաև ազատ արտահայտվելու իր սահմանադրական իրավունքից։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ նման իրավիճակը բնորոշ է միայն տոտալիտար կառավարման երկրներին, որտեղ ոչնչացնում են ազատ միտքը նաև համալսարաններում՝ այն դեպքում, երբ համալսարանները, որպես կրթության օջախներ, մշտապես հանդիսացել են ազատ մտքի ձևավորման օջախներ։

«Ինձ ավելի շատ մտահոգում է ոչ թե այն, որ սպառնացել կամ ճնշումներ են գործադրել, այլ այն, որ այդ ճնշումները արդյունքներ են ունեցել։ Նույն դասախոսական կազմը, ռեկտորատը լռել է, չի ընդվզել՝ բացի Յուրի Անտոնյանից, որը Ֆեյսբուքում գրառում է կատարել։ Սա իրապես նվաստացուցիչ է, երբ կարող են դասախոսին, գիտության, կրթության բնագավառի ներկայացուցչին ճնշել, և այդ մարդը հաշտվի այդ անարժանապատիվ վերաբերմունքի հետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սաքունցը։

Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ եթե առաջիկա օրերին այն, ինչ արձանագրվեց, դրա վերաբերյալ դասախոսական կազմի կողմից հակահարված չլինի, նրանք չդիմադրեն այդ ճնշումներին, ապա ընդհանրապես իմաստ չունի այդ բուհը ընկալել, դիտարկել որպես մտքի, գիտելիքի ձևավորման կենտրոն։ Այդ բուհը կդառնա մի պետական հիմնարկ, որտեղ սովորեցրածը բացարձակ կապ չի ունենա անձի քննադատական մտածողության ձևավորման, քաղաքացիական դիրքորոշման կայացման հետ։

Սաքունցի խոսքով՝ ԵՊՀ ռեկտորը ոչ մի պարագայում չէր կարող նման ճնշումների հրահանգ տալ, եթե չունենար քաղաքական իշխանության հովանավորությունը։ «Այս իրավիճակում անգամ ԿԳ նախարարն է հանդես գալիս որպես պաշտպանության նախարարության կրթության բաժնի ինչ-որ ղեկավարի դիրքերից։ Սա շատ նվաստացուցիչ է, երբ այդպիսի մի հիմնարկի են վերածվում նաև մայր բուհը, մյուս բուհերը։ Այդ դասախոսները, պրոֆեսորադասախոսական կազմը պետք է հանդես գային ուսանողների բարձրացրած խնդրի դիրքերից»,- ընդգծեց իրավապաշտպանը։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ այդ ճնշումները վերջին հաշվով գալիս են հենց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանից, որը որոշել է հենց պարտադրանքի ճանապարհով անցկացնել իր այս նախաձեռնությունը։ «Մենք արդեն տեսել ենք, թե Վիգեն Սարգսյանը ինչպես է անցկացնում իր նախաձեռնությունները։ 1000 դրամների նախաձեռնությունը դրա վառ օրինակն էր։ Մտցրեցին ԱԺ, ՀՀԿ-ն քվեարկեց, ու անցկացվեց։ Հիմա էլ ուժի գործադրմամբ փորձում է անցկացնել հերթական նախաձեռնությունը։ Վիգեն Սարգսյանը շատ է սիրում պարտադրանք։ Ինքը կարծում է, որ եկել է, Պնախարարի պաշտոնը ստանձնել է հանրությանը ինչ-որ բաներ պարտադրելու համար։ Այս քննարկումները իր համար զրո արժեք ունեն։ Ինքը պարտադրելու է նախաձեռնությունը և իր ՀՀԿ-ի հետ անցկացնելու է նաև տարկետման իրավունքի վերացման այս նախաձեռնությունը»,- ասաց տիկին Ալեքսանյանը՝ հավելելով, որ իրապես ափսոսում է այն ուսանողներին, ովքեր դուրս են եկել փողոց և պայքարում են, քանի որ մտահոգություններ ունի, որ հետագայում, երբ նրանք բանակ զորակոչվեն, նրանց նկատմամբ ուղղակի ճնշումներ են լինելու։

«Դրա փորձը մենք ունենք, դեպքեր կան։ Եվ հիմա բնավ զարմանալի չէ, որ նման ճնշումներ են կիրառվում։ Երիտասարդ կրթված նախարար Վիգեն Սարգսյանին բնավ հարիր չեն այս բռնաճնշումները։ Նա անգամ չցանկացավ գալ ուսանողների մոտ։ Դե թող գար, լսեր ուսանողների առարկությունները, չիները չէին ընկնի»,- ասաց Ալեքսանյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում