Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Հանդիպումը կայացել է Սպիտակ տանը, տևել 1 ժամ 20 րոպե և անցկացվել մամուլի համար փակ ձևաչափով։
Հանդիպմանը նաև մասնակցել են Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Բերաթ Ալբայրակը, ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը և այլ պաշտոնատար անձիք։
Հանդիպումից հետո վարչապետն ուղևորվել է Նյու Յորք։