Saturday, 20 04 2024
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել

«Խոշոր հաղթանակ»՝ դատարկ մարզադաշտում․ Բոյկոտ և արհամարհանք Ռուբեն Հայրապետյանին

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ընկերական մրցավեճում խոշոր 4:1 հաշվով առավելության հասավ Բելառուսի նկատմամբ: Իհարկե, միայն ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին է հայտնի, թե աշխարհի առաջնության ընտրական ցիկլը «փառավորապես» տապալած հավաքականի ինչին էր պետք ընկերական այս հանդիպումը:

Դժվար չէ կռահել, որ Հայաստան- Բելառուս ընկերական հանդիպումը, հատկապես դրանում մեր հավաքականի «համոզիչ» հաղթանակը եվրասիական մտածողության տիպիկ դրսևորում են: Ռուբեն Հայրապետյանին պետք էր հաղթանակի բեմականացում, որպեսզի ֆուտբոլասերներների համար մոտիվացնի իր և հավաքականը ձախողած Արթուր Պետրոսյանի հետագա պաշտոնավարումը:

Ընկերական խաղերը չեն ենթադրում որևէ պատասխանատվություն, փոխարենը դրանցում գրանցված հաղթանակը կարելի է օգտագործել PR-ի նպատակով, խոսել հավաքականի վերականգնման մասին, խոսել նոր հեռանկարների ու շանսերի շուրջ:

Համենայն դեպս, Հայաստան-Բելառուս հանդիպումը Ռուբեն Հայրապետյանի համար մոտիվացվում էր ոչ ֆուտբոլային, ոչ մարզական շարժառիթներով, ինչն աննկատ չմնաց անգամ ֆուտբոլասերներների կողմից: Նրանք ամիսներ շարունակ արդարացիորեն պահանջում են հայկական ֆուտբոլի ճգնաժամի պատճառների խորքային քննարկում` շոուների փոխարեն: Այսօր ՀՖՖ նախագահին չէր փրկել անգամ Հենրիխ Մխիթարյանի ներկայությունը:

Սիրված ու տաղանդավոր ֆուտբոլիստի հազարավոր երկրպագուներ բոյկոտել էին հանդիպումը` դատարկ թողնելով Հանրապետական մարզադաշտի տրիբունաները: Իսկ մարզադաշտ եկած մոտ հարյուր երկրպագուներն ոչ թե հիացել են մեր ավագի խաղով, այլ բողոքի իսկական ցույց են կազմակերպել Ռուբեն Հայրապետյանի դեմ` պահանջելով վերջինիս հրաժարականը` պարզելով պաստառներ:

Իհարկե, հեռու ենք այն մտքից, որ Հայրապետյանը ականջալուր կլինի բողոքներին ու կհեռանա, որովհետև այդպիսի մտադրություն ունեցող մարդն այսօրվա կրկեսը չէր բեմականացնի` «հաղթական» տոնով հոխորտալու առիթ ստեղծելու համար:

Ֆուտբոլասերներներն արդեն մարզադաշտ չեն գալիս, որովհետև անհամատեղելի են համարում ֆուտբոլն ու Ռուբեն Հայրապետյանին:

Մարզադաշտ եկած մոտ 100 երկրպագուներին այսօր միավորել էր ոչ թե խաղը, այլ ֆուտբոլը Ռուբեն Հայրապետյանի ու քրեաօլիգարխիայի ճիրաններից ազատելու հրամայականը: Կողմնորոշվելու հերթը ֆուտբոլիստներինն է: Հենրիխ Մխիթարյանի և մյուսների համար պատվաբեր չէ խաղաղ մի հավաքականում, որն ասոցացվում է ոչ թե երկրի, այլ` մեծամիտ օլիգարխի հետ: Հայկական ֆուտբոլը հայտնվել է խորքային ճգնաժամի ճիրաններում` տասնյակ հազարավոր ֆուտբոլասերներների զրկելով հաղթանակի բերկրանքից, արժանապատվության զգացումից: Ֆուտբոլը փրկել է պետք ու այս խնդիրն արդեն դուրս է միայն մարզական համատեքստից և պահանջում է մեզանից յուրաքանչյուրի, առաջին հերթին` ֆուտբոլիստների քաղաքացիական կեցվածքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում