Saturday, 20 04 2024
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ

Համաձայն չեմ, որ ԲԹԿ երկաթուղին կխորացնի Հայաստանի շրջափակումը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Բազմազգ Վրաստան» նախաձեռնության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը։

-Պարոն Ստեփանյան, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացումը Հայաստանում բազմաթիվ անհանգստություններ է առաջացրել։ Հայտնի է, որ ֆինանսավորումը հիմնականում ադրբեջանական է, ուստի, հնարավոր է՝ տեղի բնակչության և առհասարակ Հայաստան-Վրաստան հարաբերություններում խնդիրներ առաջանան։ Դուք ինչքանո՞վ եք կիսում այդ մտահոգությունները։

Ես կարծում եմ, որ մասշտաբային խնդիրներ չեն առաջանա։ Սկսենք նրանից, որ երկաթգիծն այժմ փորձարկման փուլում է և տեխնիկական առումով այնքան էլ պատրաստ չէ լայնամասշտաբ գործարկման։ Երկրորդ՝ եթե, ինչպես հայտարարվում է, այդ երկաթգիծն օգտակար է լինելու այն շրջանի բնակչության համար, որով այն անցնելու է, ես կարծում եմ, որ սոցիալական առումով այն որոշակի դիվիդենտներ կբերի Ախալքալաքի հայերին՝ մասնավորապես Ախլցխայի և Նինոծմինդայի բնակչությանը։ Կան իհարկե մարդիկ, որոշ կազմակերպությունների ղեկավարներ, որոնք դեմ են արտահայտվելու երկաթգծին։ Օրինակ, Հայաստանի կողմից ներկայացվում է, որ այն նպաստում է Հայաստանի շրջափակման խորացմանը, ինչին ես, այս պահի դրությամբ, համաձայն չեմ։ Որովհետև Ադրբեջանի և Թուրքիայի միջև ապրանքները, այսպես թե այնպես, Հայաստանով չեն անցել և մոտ ապագայում էլ Հայաստանով չեն անցնելու։ Այդ պատճառով էլ, կարծում եմ, երկաթգծից երրորդ պետությունները չեն տուժելու։

Բայց այստեղ կա երկրորդ հարց՝ հենց Վրաստանում կա այսպիսի քննարկում՝ որքանո՞վ է այդ երկաթգիծն օգտակար Վրաստանի համար։ Այն հնարավոր է նպաստի սևծովյան նավահանգիստների գործառույթների նվազեցմանը։ Սա այն հարցն է, որ քննարկում է այսօր Վրաստանի հասարակությունը։ Այդ հարցն այսօր Վրաստանի համար շատ ավելի կարևոր է։ Տնտեսական տեսանկյունից իհարկե ձեռնտու են նավահանգիստների գործարկումը, ահա այսպիսի պարադոքսալ իրավիճակ է։ Երկաթգծի գործարկումից ամենաշատ տնտեսական օգուտը կստանա Ջավախքի բնակչությունը, բայց ըստ իս՝ կորցնում է Վրաստանինը։

-Դուք նշեցիք, որ Ախլցխայի և Նինոծմինդայի բնակչությունը կարող է օգուտ ստանալ այդ երկաթգծի շահագործումից, բայց կան տեսակետներ, որ ջավախահայերը կարող են խնդիրներ ունենալ, և նույնիսկ աշխատանքի արգելանք լինի Ադրբեջանի կողմից։

-Ադրբեջանը չի կարող արգելել։ Ադրբեջանական ընկերությունները վերահսկում էին կառուցման աշխատանքները, բայց ես հիմա նույնիսկ երկաթգծի սպասարկումից չեմ խոսում, ես խոսում եմ մասնավոր բիզնեսի զարգացումից։ Օրինակ, Ախալքալաքը փակուղուց վերածվում է տրանզիտային հանգրվանի՝ բեռնատար գնացքներ, մարդատար գնացքներ, հյուրանոցներ, պահոցներ։ Այսինքն՝ տվյալ դեպքում խոսքը գնում է մասնավոր բիզնեսի զարգացման մասին։ Ես ավելորդ եմ համարում խոսել այն մասին, որ ուրիշ երկիր կարող է տնօրինել կամ ղեկավարել մասնավոր բիզնեսը։

-Հայաստանում մեկնաբանություններ հնչեցին, որ անհրաժեշտ է, որպեսի ՀՀ նախագահն այցելի Ջավախք, ցույց տա, որ այնտեղ մենք ևս շահեր ունենք, որ այնտեղի ազգաբնակչության խնդիրներն ինչպես Վրաստանինն, այնպես էլ Հայաստանինն են։ Կա՞ արդյոք նման անհրաժեշտություն։

Ես կարծում եմ, որ կարևոր է հասկանալ, որ դա պետք է համաձայնեցվի Վրաստանի նախագահի հետ։ Տվյալ դեպքում՝ Վրաստանի նախագահը պետք է հրավիրի նրան, ինչպես մնացած բոլոր երկրների ղեկավարներին։ Եթե նա հրավիրի այլ երկրի նախագահին այցելել Վրաստանի տարբեր շրջաններից որևէ մեկը, ապա դա իհարկե նորմալ է։ Պրոտոկոլին եթե նայենք՝ այնպես չի լինում, որ այլ երկրի պետության ղեկավար, եթե մասնավոր այց չէ իհարկե, հենց այնպես վեր կենա գնա այլ երկիր։ Պարզապես կան որոշակի շրջանակներ, հյուրընկալության որոշակի կանոններ։ Պետք չէ փոթորիկ բարձրացնել, որովհետև այդ հարցն իսկապես կախված է որոշակի պրոտոկոլային կանոններից։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում