Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

ԵԱՏՄ-ից վերցրած մի քանի տարվա արձակուրդը լավ չօգտագործեցինք. 2018թ-ին համատարած թանկացումներ կլինեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ  Գագիկ Մակարյանը։

– Պարոն Մակարյան, նոր Հարկային օրենսգրքի համաձայն՝ 2018թ. բարձրանալու են եկամտահարկի և ակցիզային հարկի դրույքաչափերը: Երկրորդ դեպքում թանկանալու են ծխախոտը, սեղմած գազը, խմիչքը և բենզինը: Բացի այդ, 2018թ. բյուջեով աշխատավարձերի ու թոշակների բարձրացում չի նախատեսվում: Եվ հարկային այս խստացումներն ու դրանց հետևող թանկացումները սոցիալական ի՞նչ լարվածություն կառաջացնեն մեր երկրում:

– Կառավարության ջանքերով և բարեփոխումների արդյունքում նախատեսվում է 5 տոկոս տնտեսական աճ: Այդ աճը կարող է հակակշռվել թանկացումներին և այլ հանգամանքների արդյունքում՝ աղքատության մակարդակի պահպանմանը: Բայց եթե աղքատության կրճատման որոշակի նախադրյալներ կան տրանսֆերտների ավելացման և Ռուսաստանի տնտեսության կայունացման շնորհիվ, ապա որոշակի ապրանքատեսակների թանկացմանը կբերի նաև դոլարի և եվրոյի կուրսի բարձրացման միտումը: Չէ որ ներմուծվող ապրանքների մեծ մասի ծագումը Եվրամիության և ոչ թե ԵԱՏՄ երկրներից է: Ներմուծվում է հատկապես սննդամթերքը: Իսկ ակցիզային դրույքաչափի բարձրացման պատճառով սպասվող, օրինակ, սեղմված գազի թանկացումը, հնարավոր է՝ չբերի տրանսպորտի թանկացմանը:

– Բացասական ազդեցություն ավելի շատ կարող է բենզինի թանկացումը բերել, քանի որ այն գնագոյացնող ապրանքատեսակ է:

– Այո, բենզինը օգտագործվում է բոլոր ոլորտներում, և դա կարող է մեծ ռիսկեր առաջացնել: Հատկապես որ աղքատության նվազման համար մենք առանձնապես շատ բան չենք կարող անել՝ գործազրկության բարձր մակարդակը իջեցնել, ներդրումներ բերել: Իհարկե, որոշակի ներդրումներ կատարվել են, բայց դրանք մեծ քանակությամբ աշխատատեղեր չեն ստեղծել: Բացի այդ, մենք դեռ չգիտենք, թե ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցներն ինչ խորությամբ կարող են շարունակվել ՌԴ-ի նկատմամբ, և եթե ՌԴ տնտեսությունը նորից սկսի վատանալ, դա կազդի հայ արտահանողների և այլ առևտրականների, ինչպես նաև աշխատանքային միգրանտների վրա: Այդ մարդիկ կշարունակե՞ն ՌԴ-ում աշխատել, թե մի մասը կվերադառնա, ինչն այստեղ արդեն սոցիալական նոր լարվածություն ու գործազրկություն կառաջացնի:

– Կառավարության խոստացած ներդրումները այդ առումով, փաստորեն, լուրջ արդյունք չեն տալիս:

– Ներդրումներ կան, որ կարող են ավելացնել աշխատատեղեր, ներդրումներ էլ կան, որ կարող են պակասեցնել: Եվ եթե մենք չենք կառավարում այդ գործընթացը, որ ներդրումները մեծ թվով աշխատատեղեր ստեղծեն, որ գործազրկության կրճատման հարց լուծեն, ապա ռիսկ եմ տեսնում, որ աղքատությունն ու գործազրկությունը չեն նվազի։

– Իսկ Դուք մեղմ չե՞ք գնահատում իրավիճակը: Թվարկած նախադրյալների արդյունքում աղքատությունն ու գործազրկությունը չե՞ն ավելանալու:

– Գործազրկությունը կավելանա, և աղքատությունն էլ կպահպանվի, եթե ՌԴ-ում աշխատանքային միգրանտների վիճակը վատանա: Ու քանի որ նաև գնաճ կա, ուրեմն աղքատ հատվածը կարող է այդպես աղքատ էլ մնա:

– ԵԱՏՄ-ին անդամակցելիս, մենք ավելի քան 800 անուն ապրանքների ներմուծման արտոնություն ստացանք, ինչն արդեն 2018թ. չի գործելու: Հաջորդ տարի դա հավելյա՞լ գնաճի է բերելու:

– Մեր խնդիրն այն է, որ անցած 2-3 տարիներին վերցրած արձակուրդի ընթացքում պետք է նախապատրաստվեինք, բայց դա լավ չենք արել: Մի քանի տարի առաջ մենք գիտեինք, որ 2018թ. պետք է այդ արտոնությունը վերանա, և նախ պիտի տնտեսությունը զարգացնեինք, ավելի լավ պայքարեինք կոռուպցիայի դեմ, բիզնեսի համար հավասար պայմաններ ապահովեինք, գնումների համակարգը բարելավեինք, կաշառակերությունը կրճատեինք, համայնքների դանդաղաշարժությունը փոխեինք, որ հարկատուների ուսերին նստելու փոխարեն ծրագրեր ու ներդրումներ ներգրավեին: Այսինքն՝ ռեսուրսների խնայողություն անեինք, ուռճացված պետական ապարատը ավելի շուտ բեռնաթափեինք:

– Այդ բոլոր գործոնների արդյունքում կենսամակարդակի ի՞նչ փոփոխություն կարող է լինել:

– Առանձնապես ոչ մի փոփոխություն: Դա նաև 2018թ. բյուջեն է ցույց տալիս, եկամտային մասն ընդամենը 200 մլն դոլարով, որը շատ քիչ է:

– Չմոռանանք, որ դրա զգալի մասը՝ 36 տոկոսը եկամտահարկի և ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացման և ոչ թե իրական արժեքների ստեղծման արդյունքում է լինելու:

– Մի մասն էլ ստվերի կրճատման ու տնտեսական աճի շնորհիվ կհավաքվի: Իհարկե ստվերի կրճատման գործընթաց գնում է, բայց 200 մլն դոլարը շատ քիչ է: Ստվերը շատ ավելի մեծ է, ավելի խոր և բազմակողմանի է: Ընդ որում ստվերը երկու մասի պետք է բաժանել՝ շրջանառության մաս, ներմուծող և աշխատուժի մասը: Եվ եթե եկամտահարկի դրույքաչափի փոփոխությունը գնում է նրան, որ հարկային բեռն ավելանա, դա ռիսկեր կառաջացնի, որ աշխատուժը չուզենա ստվերից դուրս գալ:

– Պարոն Մակարյան, իսկ Դուք համաձա՞յն եք ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի այն հայտարարության հետ, թե մանրածախ առևտրում մեծ ստվեր կա:

– Փոքր ու միկրոբիզնեսը շատ չնչին հարկեր է վճարում, ու եթե անգամ նրանց ստեղծած ստվերը կրկնակի և եռակի մեծ է, միևնույն է, դա շատ փոքր թիվ է, որ ասենք, թե մեծ ռեսուրսներ են կորում: Այդ առումով ես տարակարծություն ունեմ: Այսօր նրանց վճարած մի քանի տասնյակ մլն դոլարի հարկերը եթե կրկնապատկենք, մեծ թիվ չի լինի: ՓՄՁ ամբողջ ոլորտը ՀՆԱ-ի մեջ ընդամենը 28-59 տոկոս է, մինչդեռ այլ երկրներում դա հասնում է միջինը 50-60 տոկոսի: Իսկ ինչ վերաբերում է խոշորներին, ապա այնտեղ ստվերը կրճատելու քայլեր արվում են: Եվ եթե իսկապես վերահսկվում ու կրճատվում է խոշորի ստվերը, ապա դա մեխանիկորեն անդրադառնալու է ՓՄՁ ոլորտի ստվերի կրճատման վրա: Միկրո և փոքր բիզնեսը դա սոցիալական խավ է և ապահովում է շատ կարևոր մաս և սոցիալական հնարավորություն, որոնք ներսում ոչ թե ձեռնարկատիրական, այլ կենսաապահովման խնդիր են լուծում:

Վերադառնալով թանկացումների, հարկերի բարձրացման և այլ գործոնների ազդեցոււթյանը, կարծում եմ, եկող տարի ավելի շատ պահպանողական վիճակ կունենանք, բայց դա էլ է ռիսկային, որովհետև եթե կողքիններդ առաջ են շարժվում, դու ավելի հետ ես մնում: Օրինակ, duing bussines դասակարգման մեջ հարևան Վրաստանը ռեկորդային ցուցանիշ ունի՝ 9-րդ հորիզոնականում է գտնվում, մենք 38-ից իջանք 47-րդ հորիզոնականը: Մեր այդ դանդաղումը պայմանավորված է ավելորդ վարչարարությամբ, ավելորդ պետական համակարգով, աշխատողների ոչ պրոֆեսիոնալիզմով, ցածր մոտիվացիայով, նաև խնդիրները խորապես չիմանալու հետևանքով: Բացի այդ, 5 տոկոս տնտեսական աճը մեզ քիչ է, մասնագետները ավելի բարձր, անգամ երկնիշ աճի անհրաժեշտության մասին են խոսում: Մեր տնտեսության դույլն այնքան դատարկ է, որ դանդաղ տեմպերով շատ երկար կլցնենք, ու չենք էլ նկատելու, որ լցնում ենք, որովհետև մի կողմից լցնելու ենք, մյուս կողմից՝ ծախսելու: Մուտքերի մեծ հոսքեր պետք է ապահովենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում