Tuesday, 16 04 2024
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»
Եղել է և՛ հարցաքննություն, և՛ առերեսում. Հակոբ Ասլանյանը՝ իրեն առնչվող միջադեպի մասին
Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը», «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար
625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ղազախստանը թուրք-ադրբեջանական շահերի դեմ երբեք չի գնացել. չի կարող լինել անաչառ միջնորդ
Փրկարարները հայտնաբերել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ
Հարգելի՛ Մարիա բաջի, տես ԱՄՆ-ն ինչպես է կանգնել իր դաշնակցի կողքին․ մեզ նրա պես դաշնակից է պետք
Քննության ընթացքին հետևել է Սուրեն Պապիկյանը
Թբիլիսիում ծավալվող թեժ իրադարձությունները ունեն տարածաշրջանային ընդգրկում․ հայացք Երևանից
Ուղիղ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ
15:20
ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին. ABC
Թուրքիան բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի հետ
Հայաստանում ԵՄ առաքելության ձեւաչափը փոխվու՞մ է
14:45
«Եվրոպայի շուկան Չինաստանի ավտոմեքենաների հետ պետք է պատրաստ լինի արդար մրցակցության». Շոլց
14:30
Նավթի գներն աճել են- 15-04-24
14:15
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավոր փակ կլինի
Փորձ է արվում քննարկումից դուրս թողնել էթնիկ հայերի ազատազրկման, անհետացման և բռնագաղթման փաստերը
Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել, վերացնել հայերին, դա Բաքվի ցինիկ ռազմավարությունն է
Հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. Ալիևը վերջնականապես ջնջում Է հայի հետքը
Եզդիները պայքարեցին Արցախի համար. Ցեղասպանությունը չստորադասեք այժմեական կոնյուկտուրային նպատակներին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք այլընտրանք չունենք». Գալանտը՝ Օսթինին
13:30
ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News

«Ցավոտ լուծումը» վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև Ադրբեջանին. Սերգեյ Մարկեդոնով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանի պետական հումանիտար գիտությունների ինստիտուտի պրոֆեսոր, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:

 

– Պարոն Մարկեդոնով, կուզեի իմանալ Ձեր կարծիքը Ժնևում հոկտեմբերի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած բանակցությունների մասին: Ի՞նչ է ընդհանուր առմամբ փոխվել բանակցային գործընթացում այս հանդիպումից հետ:

Չեմ կարծում, թե ժնևյան բանակցությունները սկզբունքորեն ինչ-որ նոր բան տվեցին բանակցային գործընթացին: Ուզում եմ մի քանի խոսք ասել բուն հանդիպման մասին: Փաստորեն այդպիսի ձևաչափով հանդիպում անցկացվեց մեկուկես տարվա ընդմիջումից հետո: Շուրջ մեկուկես տարի նախագահները չէին հանդիպել և չէին քննարկել ղարաբաղյան հարցը: Այս հանդիպումը ծրագրվում էր կազմակերպել 2017 թ. հուլիսին, երբ արձանագրվեց հերթական սրացումը շփման գծում, և այնպես ստացվեց, որ քանի դեռ ընթանում էին հանդիպման նախապատրաստական աշխատանքները, և երբ անցկացվում էր հանդիպումը, կրկին գրանցվեց սրացում շփման գծում, հետևաբար նախագահների այս հանդիպումը պարզապես հաստատեց այն ալգորիթմը, որն արդեն տարիներ շարունակ գոյություն ունի Ղարաբաղում: Ես այն անվանում եմ ճոճանակ: Դրա էությունն այն է, որ բանակցային գործընթացները զուգորդվում են շփման գծում գրանցվող պարբեկական սրացումներով: Եվ պատահական չէ, որ նախագահների հանդիպումից հետո պայմանավորվածություն ձեռք բերվեց արտաքին գործերի նախարարների և համանախագահների միջև բանակցություններ անցկացնելու մասին, որովհետև առայժմ ամրապնդված չէ այն համոզումը, որ բանակցություններն այլընտրանք չունեն, և ամեն անգամ ստացվում է այնպես, որ ռազմական հերթական սրացումից հետո հանդիպում են կա՛մ նախարարները, կա՛մ նախագահները և փրկում խաղաղ բանակցությունների գործընթացը, այնպես որ առանձնահատուկ նոր բան բանակցային գործընթացում չեմ տեսնում: Առայժմ սա հաստատում է նախկին ալգորիթմը: Հակամարտության կարգավորման հարցերը բովանդակային առումով չեն քննարկվում: Հիմնական հարցերը երկուսն են՝ նախկին ԼՂԻՄ-ի կարգավիճակի և շրջակա տարածքների հարցերը: Այդ շրջանները Հայաստանում անվանում են «անվտանգության գոտի», իսկ Ադրբեջանում՝ «օկուպացված շրջաններ»: Ահա սրանք են հիմնական երկու խնդիրները, և առայժմ լուծում չի գտնվել այս խնդիրների առնչությամբ:

– Իսկ կոնկրետ ի՞նչ հարցեր են քննարկվել Ժնևի հանդիպման ընթացքում: Որքանո՞վ են բանակցություններն առնչվել շփման գծում հրադադարի ռեժիմի ամրապնդման խնդրին, և ինչո՞ւ չհիշատակվեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին:

Կարծում եմ, որ վերադարձ չի եղել նորացված Մադրիդյան սկզբունքների բովանդակային քննարկմանը: Նախ և առաջ քննարկում են այն հարցը, թե ինչպես կարելի է վերադառնալ լիարժեք կամ ինչպես ասում են՝ բովանդակային բանակցություններին: Բովանդակային քննարկման ժամանակ կողմերը ոչ թե պարզապես հանդիպում և պայմանավորվում են, որ հաջորդ անգամ էլ կհանդիպեն, կամ հայտարարում են, թե իրադրությունը մտահոգիչ է, այլ անցնում են այն կետերի առարկայական քննարկմանը, որոնք մենք կոչում ենք հիմնարար սկզբունքներ: Այս սկզբունքներն ընդունվել են ինչպես Մինսկի խմբի համանախագահող պետությունների, այնպես էլ հակամարտության մասնակիցների՝ Հայաստանի և Ադրբեջանի կողմից: Բայց առարկայական խոսակցություն առայժմ չկա: Կարծում եմ, որ նախագահները պարզապես արձանագրել են ներկայիս իրավիճակը:

– Այս հանդիպումից առաջ նկատվեց որոշ միտում, որ նույնիսկ Հայաստանի արտաքին գործերի նախարարը սկսեց խոսել հակամարտության կարգավորման տարրերի մասին, թեև մինչ այդ հայկական կողմն ավելի շատ շեշտը դնում էր ոչ թե հակամարտության բուն կարգավորման, այլ շփման գծում մշտադիտարկման և հետաքննության մեխանիզմներ հաստատելու հարցի վրա:

– Հասկանում եմ, թե ինչի մասին եք խոսում: Կարծում եմ, որ Նալբանդյանի հայտարարությունների կապակցությամբ բարձրացված ողջ այդ աղմուկը և ենթադրությունները, թե կարող է ինչ-որ որոշում կայացված լինել, չափազանցված էին: Ինչո՞ւ Նալբանդյանը նման հայտարարություն արեց: Ես կհնչեցնեմ իմ վարկածը: Որովհետև հակամարտության կողմերից ոչ մեկը՝ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը, չի կարող խաղալ Ռուսաստանի և Արևմուտքի հակասությունների վրա: Ժամանակին դա իրեն թույլ տվեց անել Վրաստանը: Այլ հարց է՝ փորձը հաջողված էր, թե ոչ: Եթե դեմ ես արտահայտվում փոխզիջումներին, ապա միաժամանակ հակադրվում ես և՛ Մոսկվային, և՛ Վաշինգտոնին: Ոչ ոք դա չի ուզում: Հայաստանից պահանջում են փոխզիջումներ, և նույն հիմնարար սկզբունքները հիմնված են փոխզիջումների վրա, ուստի Նալբանդյանն ասում է՝ այո, մենք պատրաստ ենք գնալ փոխզիջումների, բայց անմիջապես ավելացնում է, որ փոխզիջումների միջոցով լուծման հասնելու համար անհրաժեշտ են անվտանգության ամուր երաշխիքներ և բովանդակային բանակցություններ, իսկ դրանք չկան, հետևաբար ռիսկ, ըստ էության, չկա: Կարգավորման այդ տարրերը գաղտնիք չեն: Այլ հարց է՝ կքննարկե՞ն դրանք այսօր և այստեղ, որպեսզի հասնեն ինչ-որ լուծման: Սա է խնդիրը, և այս իմաստով չեմ կարծում, որ նման սցենարն այսօր իրատեսական է:

– Իսկ ինչո՞ւ պիտի Ադրբեջանը «շահագրգռված» լինի թուլացնելու լարվածությունը շփման գծում՝ ինչպես հայտարարվեց Ժնևի հանդիպումից հետո:

– Ադրբեջանը ոչ թե շահագրգռված է թուլացնելու կամ բարձրացնելու լարվածությունը, այլ շահագրգռված է պահպանելու նյարդային վիճակը, որովհետև եթե չլինի այդ նյարդայնությունը, Ղարաբաղի թեմայի մասին կմոռանան, այն լրջորեն չեն քննարկի: Չեմ կարծում, որ խոսքն այն մասին է, որպեսզի կողմերը սկզբունքորեն պատրաստ լինեն ինչ-որ քայլերի: Պետք է հասկանալ մի պարզ բան, որ կարգավորման հասնելու համար անհրաժեշտ է կողմերի պատրաստակամությունը՝ փոխզիջումներ անելու: Հիմնարար սկզբունքները բխում են փոխադարձ զիջումներից: Եվ դա իրականացնելու համար անհրաժեշտ է կողմերի ցանկությունը, ինչպես նաև միջնորդների պատրաստակամությունը՝ ճնշում գործադրելու կողմերի վրա: Իսկ միջնորդների պատրաստակամությունն այսօր գտնվում է նվազագույն մակարդակի վրա: Այո, Ղարաբաղի հարցում նրանք ունեն ընդհանուր հայացքներ, բայց նրանք հակասություններ ունեն միջազգային բազմաթիվ թեմաների շուրջ, և չկա վստահություն, ցանկություն ճնշում գործադրելու կողմերի վրա, որովհետև Ղարաբաղի հարցը Ռուսաստանի անվտանգության թիվ մեկ խնդիրը չէ, առավել ևս թիվ մեկ խնդիրը չէ ամերիկյան ու եվրոպական անվտանգության համար: Կարևոր հարց է, բայց այնպիսի առաջնահերթություն չէ, որպեսզի հանուն դրա ամեն ինչ մի կողմ դնեն և սկսեն լրջորեն զբաղվել հիմնախնդրի կարգավորման հարցով: Հետևաբար «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» այս վիճակը եղել է և կլինի դեռ երկար ժամանակ:

– Ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանի նախագահի հայտարարությունը, թե «Արցախի հարցում լինելու է ցավոտ լուծում»: Իսկ հանդիպումից օրեր անց նա ասաց, որ «կա՛մ բանակցում ենք, կամ կրակում»: Գուցե նախագահներն իսկապես պայմանավորվել են ինչ-որ կերպ ակտիվացնե՞լ բանակցությունները հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ:

Վստահ չեմ, որ տվյալ թեզի հռչակումը նշանակում է, թե կլինեն գործնական քայլեր: Նախագահները խոսում են ոչ միայն այն նպատակով, որ մենք լսենք նրանց, այլ որպեսզի նրանց լսեն նաև համանախագահները: Նրանք փորձում են ցույց տալ, թե ով է ավելի շատ պատրաստ փոխզիջումների: Կրկնում եմ՝ փոխզիջումներն անխուսափելի են: Եթե խոսում ենք հիմնախնդրի հանգուցալուծման մասին, ապա այդ որոշումներն ամեն դեպքում կայացվելու են, և Ադրբեջանը ևս անելու է փոխզիջումներ: Պետք չի մտածել, որ եթե նախագահ Սարգսյանն ասել է, որ մեր կողմից լինելու են «ցավոտ լուծումներ», ապա դա չի վերաբերում Ադրբեջանին: Ադրբեջանը չի կարող վերադարձնել իրադրությունը 1988 թվականին կամ ինչ-որ «ոսկե դարաշրջանի»: Ցավոտ լուծումներն անխուսափելի են, բայց դա չի նշանակում, որ դրանք լինելու են այսօր և այստեղ:

Ուզում եմ ևս մի հանգամանք ավելացնել, որ հանրությունը ևս պատրաստ չէ «ցավոտ լուծումների»: Հատկապես հայկական տիրույթում դրանք ընկալվում են որպես ճնշման ներքո կայացված որոշումներ: Զիջումներն այսօր ընկալվում են որպես Քառօրյա պատերազմի հետևանք, և եթե զիջումներ արվեն, դրանք ընկալվելու են ոչ թե բարի ցանկություն կամ գիտակցություն, որ հիմնախնդրի լուծումը կարող է ռազմավարական օգուտներ տալ, այլ որպես թուլության դրսևորում՝ ճնշման հետևանքով, և դժվար թե որևէ մեկն ուզենա դիմել այդ քայլին:

– Այսօր կա՞ն ավելի շատ հնարավորություններ ակտիվ դիվանագիտության համար:

– Չեմ կարծում, որ կան: Ես բացատրեցի, թե ինչու չկան: Դա կապված է ռուս-ամերիկյան հարաբերությունների ընդհանուր բացասական մթնոլորտի հետ, որը կաշկանդում է միջնորդներին: Դա կապված է փոխզիջումների նկատմամբ հանրային լայն անհանդուրժողականության, ինչպես նաև այն հանգամանքի հետ, որ իրենք հակամարտող կողմերը քաղաքականապես պատրաստ չեն հիմնախնդրի լուծմանը: Սրանք այն երեք պարամետրերն են, որոնք ապացուցում են, որ հավանաբար չարժե ակնկալել գործնական լուծումներ: Դա չի նշանակում, որ հանդիպումներ չեն լինի: Դրանք կարող են անցկացվել նույնիսկ ամենամսյա ռեժիմով, բայց չեմ կարծում, որ դրանք ճանապարհ կհարթեն կոնկրետ կարգավորման համար:

– Իսկ համաձա՞յն եք, որ Հայաստանը որոշ չափով նահանջել է իր սկզբունքային դիրքերից:

– Չեմ կարծում, որ Հայաստանը նահանջել է իր դիրքերից: Պարզապես արձանագրվում է, որ նման լուծումներ կլինեն, եթե Ադրբեջանը ևս փոխզիջումներ անի և տրվեն որոշակի երաշխիքներ, իսկ եթե ոչ, ուրեմն ոչ: Նման հայտարարություններն անմիջապես զրոյացվում են հաջորդ իսկ արտահայտությամբ: Թե՛ նախագահը և թե՛ արտաքին գործերի նախարարը, որպես քաղաքական գործիչներ և դիվանագետներ, բավական փորձառու մարդիկ են: Նրանք նախ արտաքին լսարանի համար հայտարարում են փոխզիջումների անհրաժեշտության մասին, իսկ հետո բացատրում, թե ինչու հնարավոր չէ դա անել:

– Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունների ներկայիս վիճակը, Ձեր կարծիքով, ազդո՞ւմ է կոնֆլիկտի կարգավորման գործընթացի վրա: Համաձա՞յն եք այն գնահատականների հետ, որ Միացյալ Նահանգները որոշ չափով նվազեցրել է իր դերակատարությունը այս հարցում:

– Չեմ կարծում, որ նվազեցնում է: Ղարաբաղի հարցը առաջնահերթ խնդիր չէ ամերիկյան դիվանագիտության համար: Այս կոնֆլիկտն անհամեմատ ավելի կարևոր է Ռուսաստանի համար, թեև Ռուսաստանի համար էլ Ղարաբաղի հարցը թիվ մեկ խնդիր չէ:
Վտանգն իմ կարծիքով այն է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների վատ հարաբերությունները խոչընդոտում են միջնորդությանը: Նույնիսկ եթե համանախագահները՝ պարոն Շոֆերը կամ պարոն Պոպովն ասեն, որ չնայած մեր երկու երկրների միջև առկա խնդիրներին՝ մենք համագործակցում ենք… Այո, համագործակցում են, բայց մենք շատ լավ հասկանում ենք, որ ավելի լավ հարաբերությունների դեպքում այդ համագործակցության մակարդակը կարող է ավելի բարձր լինել, իսկ ավելի վատ հարաբերությունների պարագայում՝ ավելի ցածր:

Երկրորդ հանգամանքը՝ պատշաճ համագործակցության բացակայությունը հրահրում է ուժային գործողություններ: Ինչո՞ւ. որովհետև դա առաջացնում է որոշակի գայթակղություն՝ եկեք ստուգենք՝ համանախագահող պետությունները կկարողանա՞ն աշխատել միասին վատ հարաբերությունների պայմաններում, թե՞ ոչ: Գուցե չկարողանան, և այս հարցի շուրջ էլ առաջանան տարաձայնություններ: Եկեք ստուգենք: Ընդհանրապես ինձ թվում է, որ Քառօրյա պատերազմի պատճառներից մեկը հենց սա էր: Իսկ երբ տեսան, որ ոչ, չնայած Ռուսաստան և Միացյալ Նահանգներ հակասություններին՝ ամերիկացի դիվանագետները բավական դրական գնահատեցին Պուտինի ջանքերը, մասնավորապես՝ Պետերբուրգում կազմակերպված գագաթնաժողովը, այս թեման կորցրեց իր արդիականությունը: Բայց դա չի նշանակում, որ այն չեն փորձի վերադարձնել՝ այդ թվում շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների միջոցով: Սա է, իմ կարծիքով, գլխավոր վտանգը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում