Երևանի պետական համալսարանի դիմացից շարունակվում է ուսանողների բողոքի ակցիան:
«Բողոքողներս 400 հոգի չենք, շատ ենք, տվյալներ հրապարակելիս պետք է լինել հնարավորինս ճշգրիտ: Եթե թեկուզ լինի մեկ ուսանող, ով դեմ լինի ընդհանուր գաղափարին, նրա կարծիքն իրավունք ունի գոյություն ունենալ: 550 ուսանողից 400 բացակա են»,-հայտարարեց ակցիայի կազմակերպիչներից Հայկ Պետրոսյանը: