Գերմանիայի Դարմշտադտ քաղաքի ոստիկանները ձերբակալել են երիտասարդի, ում տաբատից խուզարկութամբ հայտնաբերել են 35 սմ պիթոն։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Հեռուստաալիքի տվյալներով՝ տեղի բնակիչները կանչել են իրավապահներին, երբ անսթափ վիճակում գտնվող 19-ամյա տղան սկսել է վիճաբանել մեկ այլ տղամարդու հետ։ Դեպքի վայր ժամանած իրավապահները երիտասարդի տաբատի տարօրինակ տարաձևում են նկատել և խնդրել մերկանալ։
Թե ինչպես է պիթոնը հայտնվել ձերբակալվածի հագուստի տակ, չի հաղորդվում։ Իրավապահները փոորձում են պարզել, թե չի՞ խախտել արդյոք տեղի բնակիչը կենդանիների պաշտպանության մասին օրենքը։