Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Իրավապաշտպան. Նիկոլ Փաշինյանը քրեական աշխարհի հետ հակասություններ չունի

«Իրավունքի և ազատության կենտրոնի» ղեկավար, ԽՍՀՄ օրոք քաղբանտարկյալ Վարդան Հարությունյանը մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ իշխանությունները կանխամտածված են տարածում այն լուրերը, թե «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը հակասություններ ունի քրեական աշխարհի հետ: Ըստ իրավապաշտպանի` այդ լուրերը տարածում են այն նպատակով, որ, եթե, Աստված չանի, Նիկոլի հետ մի բան պատահի, իշխանությունները հայտարարեն, որ նա խնդիրներ է ունեցել իր խցի կալանավորների հետ: «Եվ մի քիչ էլ խելքը կորցրել է»,- հավելեց Մեսրոպ Մովսեսյանը: Վարդան Հարությունյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ նույն խցում իրենց պատիժը կրող տասնութ բանտարկյալները հանցագործներ են: Նա նշեց, որ այդ բանտարկյալներին հարցաքննելու դեպքում էլ նրանք ասում են այն, ինչը պահանջում են «Կոշ» ՔԿՀ-ի աշխատակիցները: Ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիս հրավիրածները տեղեկացրին, որ երեկվանից Նիկոլ Փաշինյանին մեկուսացրել են «Կոշ» ՔԿՀ-ում, նրան պահում են մեկուսարանում: Տիգրան Տեր-Եսայանը նշեց, որ իշխանությունները հետևություն չարեցին նույնիսկ մարտիմեկյան դեպքերից հետո: Եվ, ըստ իրավապաշտպանի, իշխանություններին թվում է, թե որքան շատ գիշերային այցելություններ լինեն Նիկոլ Փաշինյանի խուց, այնքան իրենց պատիվը կբարձրանա: Տիգրան Տեր-Եսայանը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանի վրա հարձակումը եղել է գիշերվա ժամը 3-ին, իսկ արդեն լուսաբացին նրա խցի տասնութ կալանավորները հայտարարել են, որ իրենք նման բան չեն տեսել: Նա տարօրինակ է համարում, որ մինչև լուսաբաց քննչական մարմինները հասցրել են հարցաքննել տասնութ մարդու: Վարդան Հարությունյանը նշեց, որ իրենք մամուլի ասուլիսին հրավիրել էին նաև արդարադատության նախարարության ներկայացուցչին, որը չէր ներկայացել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում