Instagram-ի օգտատերերը ստացել են հնարավորություն՝ ներբեռնելու «Պատմություն» բաժնում հին լուսանկարներն ու տեսանյութերը։
Նախկինում ֆոտոծառայությունն արգելել է «այրող հաղորդագրություններ» (անհետանում են 1 օր անց) բաժնում հրապարակել ավելի քան 1 օր առաջ արված կոնտենտ։ Նման հաղորդագրությունները նպատակ ունեն ստիպելու հեղինակներին կիսվել միայն ակտուալ նյութերով։
Թարմացումն արդեն հասանելի է։ Նշվում է, որ հին նկարներին ավտոմատ կառաջարկվի նկարահանման ամսաթիվ կցել։