Հայ երկրպագուների «Առաջին ճակատ» շարժումը՝ ՖԱՖ-ը վաղը կայանալիք Հայաստան-Բելառուս հանդիպումից առաջ երթ չի կազմակերպել դեպի «Հանրապետական» մարզադաշտ:
Այս առիթվ ՖԱՖ-ը տարածել է հայտարարություն.
«Հարգելի երկրպագուներ, ՖԱՖ-ը Հայաստան-Բելառուս հանդիպման համար երկրպագման երթ ու երկրպագման միջոցառումներ մարզադաշտի տրիբունայում չի կազմակերպելու:
Բոլոր ցանկացողները կարող են ՖԱՖ-ականների հետ միասին ներկա գտնվել հանդիպմանը և ՀՖՖ-ի գործողություններին արժանի փոխադարձ լռությամբ հետևել հանդիպման ընթացքին: ՖԱՖ-ը կլինի ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ տրիբունայում:
ՖԱՖ-ականներին կարելի է միանալ Վերնիսաժում գտնվող Նժդեհի արձանի հարևանությամբ 16:00-ից: Մարզադաշտ կուղևորվենք 17:00: Խաղի սկիզբը՝ 18:00»: