Wednesday, 24 04 2024
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին

Հոկտեմբերի 27-ի գործով մահացած ցմահ դատապարտյալի ծնողները կդիմեն իրավապահներին

Նոյեմբերի 3-ի մահացած՝ Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտյալ Էդիկ Գրիգորյանի հարազատները պատրաստվում են քայլեր ձեռնարկել, որպեսզի քրեական գործ հարուցվի  իրենց որդու մահվան հանգամանքները պարզելու համար։ Գրիգորյանի հարազատները համոզված պնդում են, որ իրենց որդուն պատշաճ բժշկական օգնություն չի ցուցաբերվել, հակառակ դեպքում նա այսօր ողջ կլիներ։

Նշեք, որ պաշտոնական վարկածով՝ Էդիկ Գրիգորյանի սրտի շրջանում ծակոցներ են եղել, որից հետո նա հոսպիտալացվել է, և «Էրեբունի» հիվանդանոցում արձանագրվել է նրա կենսաբանական մահը։

Էդիկ Գրիգորյանի հոր՝ Գարեգին Գրիգորյանի խոսքով՝ իր որդին սրտի հետ կապված խնդիր ունեցել է, չորս տարի առաջ վիրահատվել է և միայն վերջին օրերին է գանգատվել սրտի շրջանում ցավերից։

«Դեպքի օրը նա վատ է զգացել իրեն։ Սրտի շրջանում ցավեր, հևոց է ունեցել։ Երեկոյան 11-ին շտապօգնություն են կանչել։ Բրիգադը գնացել է գիշերը 1-ի կողմերը, ճնշումը չափել են, ԷԿԳ են արել և ինչ-որ ցավազրկող են ներարկել, ամենայն հավանականությամբ՝ անալգին-դիմեդրոլ։ Ցանկացած բժիշկ այդ նշաններից միանգամից պետք է հասկանար, որ նրա մոտ իշեմիկ հիվանդություն է, ստենոկարդիա, որի դեպքում շտապօգնության բժիշկը պարտավոր էր անմիջապես հոսպիտալացնել հիվանդին, անկախ նրանից՝ այդ անձը դատապարտյալ է, խցում է, թե որտեղ։ Սակայն շտապօգնության բժիշկն ասել է, որ այլ խցում էլ հիվանդի պետք է այցելի, որից հետո կհարցնի, եթե թույլատրեն՝ կտեղափոխի Էդիկին հիվանդանոց, և շատ արագ հեռացել է»,- մեզ հետ զրույցում ասաց պարոն Գրիգորյանը, ով նույնպես բժիշկ է։

Հոր պատմելով՝ դրանից հետո մի ժամի չափ իրեն լավ է զգացել, պառկել է, բայց զգացել է, որ իրեն վատ է զգում, խեղդվում է։ Խցակիցները նրան փորձել են ուշքի բերել, ասել է, որ ուզում է զուգարան գնալ, գնացել է զուգարան, և քիչ անց խցակիցները աղմուկ են լսել, վազել են, դուռը բացել ու տեսել, որ Էդիկը բերանի վրա ընկած է, մի աչքը փակված, մյուսը՝ կիսաբաց։ Մեծ աղմուկ են բարձրացրել, պահանջել են շտապօգնություն կանչել։ «2:30-ին շտապօգնություն են կանչել, բայց 4-4:30-ին շտապօգնությունը նոր եկել է։ Խցակիցները իրենք են պատգարակով Էդիկին իջեցրել ներքև, որից հետո շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է»,- պատմեց հայրը։

Մեր դիտարկմանը, թե դիտավորություն տեսնո՞ւմ են այն բանում, որ ՔԿՀ ղեկավարությունը թույլ չի տվել առաջին անգամ շտապօգնության բժշկին հոսպիտալացնել Էդիկ Գրիգորյանին, որի դեպքում հնարավոր կլիներ փրկել նրա կյանքը, հայրը պատասխանեց. «Ես մտածում եմ, որ եթե բժիշկն ասել է՝ տանեմ, ու թույլ չեն տվել, ապա այդտեղ դիտավորություն կա։ Իսկ եթե բժիշկը չի տարել, ապա իր հանցագործ անտարբերությունն է պատճառը, իր ոչ պրոֆեսիոնալիզմը, որի համար պետք է պատժվի։ Բայց ես որպես գլխավոր բժիշկ վստահաբար կարող եմ ասել, որ եթե առաջին շտապօգնությունը նրան տաներ, ապա հիմա իմ որդին կենդանի կլիներ»։

«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց, որ երկու կանչ է եղել, մեկը՝ գիշերը ժամը 1-ին, մյուսը՝ 4-ին։ Առաջին այցի ժամանակ շտապօգնության բժիշկը հիվանդի մոտ ճնշման բարձրացում է արձանագրել։ Մեր այն հարցին, թե ուրիշ ի՞նչ է բժիշկն արձանագրել հիվանդի մոտ, և արդյոք դա բավարար չի՞ եղել հիվանդին հոսպիտալացնելու համար, Ստեփանյանն ասաց՝ ոչ մի ուրիշ խնդիր չի եղել։ Մեր այն դիտարկմանը, թե բժիշկը նաև ԷԿԳ է արել, Ստեփանյանը նշեց, որ դրա արդյունքում բժիշկը ոչ մի փոփոխություն, շեղում չի արձանագրել։ Երկրորդ այցի ժամանակ արդեն հիվանդի վիճակը վատ է եղել, և տեղափոխվել է հիվանդանոց։

Թագուհի Ստեփանյանը ընդգծեց, որ երկու դեպքում էլ շտապօգնությունը չի ուշացել։ «Ուշացում չի եղել»,- ասաց Ստեփանյանը՝ հավելելով, որ եթե հարազատները ինչ-որ բողոքներ և դժգոհություններ ունեն, կարող են համապատասխան կառույցների դիմել և ստանալ իրենց պատասխանները։

Գրիգորյանի հարազատները այդպես էլ պատրաստվում են վարվել։ Գարեգին Գրիգորյանն ասաց, որ անկախ ամեն ինչից՝ բժիշկն ինքն էր իրավիճակի տերը, և եթե ուներ համապատասխան գիտելիքներ, ապա այն գանգատները, որը ներկայացրել էր Էդիկը, բավարար էին նրան միանգամից հիվանդանոց տեղափոխելու համար։ Հոր խոսքով՝ այդ անտարբերությունը հավանաբար պայմանավորված է եղել նրանով, թե ով էր Գրիգորյանը, ինչ գործով էր դատապարտված։

«Բայց բժշկի համար դա պետք է կարևոր չլիներ։ Բժիշկը պետք է առաջնային հիվանդի վիճակը գնահատեր։ Իմ որդին ոչ քիլլեր է եղել, ոչ մարդասպան։ Դեպքի օրը մեքենայում նստած է եղել, կրակոցների ձայն է լսել։ Այլայլված Դերենիկի հետ վազել է ներս, շտապօգնություն է կանչել։ …Պատիժն անհամաչափ էր։ Իր կատարածի համար իրեն չպատժեցին, անհամաչափ պատժեցին։ Ինչու էդ խելացի տղաները, իմ բժիշկ տղան պետք է գնար մտներ՝ տենց բան աներ։ Բայց իմ տղային ծեծել են, ջարդել են, սառը ջուրը լցրել են վրան և ստիպել, որ ասի, թե Ռոբերտ Քոչարյանն է պատվիրել Հոկտեմբերի 27-ը, բայց իմ տղան ասել է, որ ինքը բժիշկ է, ոչ թե քիլլեր»,- ասաց պարոն Գրիգորյանը։

Գրիգորյաններին դուր չի գալիս, որ Էդիկ Գրիգորյանի մահը ևս փորձ է արվում ներկայացնել Հոկտեմբերի 27-ի խորհրդավոր շղարշով։ Իբր նրա վերջին նամակը կապ ուներ իր մահվան հետ. այն նամակը, որը հրապարակվեց մամուլով հոկտեմբերի 27-ից առաջ, և որով Էդիկ Գրիգորյանը խոստանում էր ուշագրավ բացահայտումներ անել։

Ուշագրավ է, որ Գարեգին Գրիգորյանի խոսքով՝ այդպիսի նամակ Գրիգորյանը չի գրել։ «Ոչ մի նոր նամակ Էդիկը չի գրել։ Դա 2014 թվականի նամակ է, որը մամուլը ամեն տարի հոկտեմբերի 27-ից առաջ վեր է հանում, վերատպում է։ Ես պնդում եմ, որ Էդիկը ոչ մի նոր նամակ չի գրել»։

Այն, որ Էդիկ Գրիգորյանի մահը Հոկտեմբերի 27-ի գործով անցնողների խորհրդավոր մահերից չէր՝ համոզված է նաև իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ Նրա խոսքով՝ թեև հասարակության մեջ կա այդ կասկածը, որ Հոկտեմբերի 27-ի գործով անցնողները կասկածելի հանգամանքներում են մահանում, հարցին քաղաքականացված մոտեցում է ցուցաբերվում, բայց ինքը այլ կարծիքի է։

«Ընդհանրապես հայաստանյան ՔԿՀ-ներում բժշկական ծառայության որակը սարսափելի է, կարելի է ասել՝ բժշկական ծառայություն գոյություն չունի։ Եվ ես չեմ կարծում, որ Էդիկ Գրիգորյանի հանդեպ հատուկ վերաբերմունք է եղել։ Ի վերջո, Էդիկ Գրիգորյանը 1999 թվականից բանտում էր, մի անգամ էլ սրտի վիրահատության ենթարկվել էր, և եթե նման հատուկ նպատակ լիներ, ապա վաղուց ինչ-որ ձևով նրան վերացրած կլինեին։ Ոչ թե Էդիկ Գրիգորյանի, այլ ազատազրկվածների նկատմամբ է Հայաստանում անտեսված վերաբերմունք։ Պարզապես Էդիկ Գրիգորյանը ճանաչված էր, դրա համար էլ նման աղմուկ բարձրացավ։ Բայց եթե հետազոտեք բժշկական ծառայության որակը ՔԿՀ-ներում, ապա կտեսնեք, թե ինչ բարձիթողի վիճակ է, ինչքան մարդ է տառապում, մահանում ոչ պատշաճ բժշկական ծառայությունից։ Ես նույնպես համոզված եմ, որ Էդիկ Գրիգորյանին պատշաճ բժշկական օգնություն չի ցուցաբերվել, որի դեպքում հնարավոր կլիներ նրա կյանքը փրկել։ Բայց ես կրկնում եմ, որ մահը չեմ կապում նրա անձի հետ։ Սա ՔԿՀ-ի ընդհանուր վիճակի արդյունք է»,- ընդգծեց իրավապաշտպանը։

Հ.Գ. Մահվանից մեկ օր առաջ Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Զևազյանը պետք է հանդիպեր Էդիկ Գրիգորյանին, որպեսզի քննարկեր պայմանական վաղակետ ազատ արձակման հնարավորությունները։ Ռևազյանն ասաց, որ Գրիգորյանը ցանկանում էր դիտարկել այդ հնարավորությունը, պետք է գնար «Նուբարաշեն» ՔԿՀ, հանդիպեին, քննարկեին հարցը, սակայն, ինչպես ասում են, ուրբաթը շաբաթից շուտ եկավ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում